Թրամփ. Մենք գործարք ունենք Ռուսաստանի, իսկ Զելենսկու հետ դժվար է. «նախագահի համբերության բաժակը լցվել է»
ՄիջազգայինԹրամփն ասել է, որ Ուկրաինայի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է, քան Ռուսաստանի հետ:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է: Ես կարծում եմ, որ մենք գործարք ունենք Ռուսաստանի հետ: Մենք պետք է բանակցենք Զելենսկու հետ: Ես կարծում էի, որ Զելենսկու հետ ավելի հեշտ կլինի: Հիմա մի փոքր ավելի դժվար է, բայց դա նորմալ է»,- նշել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը։
Թրամփը հավելել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիա այցից հետո, որը տեղի կունենա մայիսի 13-ից 16-ը։
Այսպիսով, Թրամփը հրապարակավ ուկրաինական բանակցությունենրի ձախողման մեղավոր է համարում Զելենսկուն, որը Կիեւի համար շատ լուրջ մեսիջ է:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, Զելենսկին «սխալ ուղղությամբ է ընթանում» Ուկրաինայի խաղաղ բանակցություններում, նաեւ, որ Թրամփը հիասթափված է Զելենսկու գործողություններից, եւ «նախագահի համբերության բաժակը լցվել է»։