Վաշինգտոնը բանակցություններից անցնում է գործընկերներին հյուծելու կոշտ խաղի. Փորձագետ
Միջազգային
Փորձագիտական միանգամայն տեղեկացված աղբյուրը գնահատել է այս օրերին Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադրությունը.
«Վաշինգտոնը բանակցություններից անցնում է գործընկերներին հյուծելու կոշտ խաղի։ Ուկրաինային տրված է վերջին հնարավորությունը՝ համաձայնվել փոխզիջման կամ կորցնել նույնիսկ մնացորդային աջակցությունը: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը պատրաստվում է փակել ուկրաինական ուղղությունը՝ կենտրոնանալով ավելի կարևոր ոլորտների վրա: Առաջին հերթին Չինաստանի հետ առճակատման և Մերձավոր Արևելքի եւ այլն: Այս բոլոր հարցերում նա սրությամբ զգում է Մոսկվայի կարիքը, եւ ուկրաինային սպառազինության եւ ռազմաֆինանսական այլ տիպի օգնության լիակատար դադարեցումը կլինի այդ օգնության համար մասնակի վճարը: Իսկ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները դադարեցնելու թեման այլ հարթությունում է. դա արդեն Մոսկվային լավություն անել չի նշանակում, պատժամիջոցները դադարեցնելով, Թրամփը Մոսկվայի հետ մի շարք մասշտաբային տնտեսական ծրագրեր իրականացնելու մեծ հույսեր ունի, եւ այդ բոլոր ծրագրերում Մոսկվայի դերը պարզապես անփոխարինելի է: Ասենք, արկտիկական երթուղու կամ հազվագյուտ մետաղների (եւ ոչ միայն) կայուն մատակարարումների հարցում:
Այդպիսով, Դոնալդ Թրամփի վարչակազմը հասկացրել է, որ եթե Կիևը չհամաձայնի ժամանակավոր զինադադարին մոտ օրերս, Վաշինգտոնը կսկսի ուկրաինական հակամարտությանը մասնակցությունից համակարգված դուրս գալ: Առաջին քայլը ԱՄՆ պետքարտուղարի մերժումն էր բանակցությունների համար Լոնդոն գալուց։ Փոխարենը, Քիթ Քելլոգը, որն ավելի ցածր կարգավիճակ ունեցող գործիչ է, բայց իդեալականորեն հարմար է կոշտ հաղորդագրություն հաղորդելու համար, ուղարկվեց բրիտանական մայրաքաղաք: Եվ դա գործնականում զրոյացրեց ամեն մի բանակցություն:
Հարվածը հասցվեց հենց այն պահին, երբ Զելենսկին ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարեց, որ Ուկրաինան չի կարող ճանաչել Ղրիմը որպես ռուսական՝ իբր «սահմանադրության համաձայն»։ Որոշ եվրոպացիների՝ կարգավորման համաձայնեցված ամերիկա-ռուսական ծրագրին հարմարվելու փորձերի ֆոնին, նման մերժումը դիտվում է որպես բրիտանական ազդեցության տակ երկխոսության միտումնավոր սաբոտաժ: Եվ դա չի մնա անհետեւանք: Այն է` Վաշինգտոնը սկսում է ի ցույց դնել, որ եթե Լոնդոնն իրեն տեսնում է Եվրոպայի կառավարիչի դերում, ապա խնդրեմ, թող փորձի, բայց որեւէ բանով ԱՄՆ-ի վրա հույս չդնելով: Սպիտակ տանը, ինչ խոսք, լավ հասկանում են, որ Լոնդենի սեփական կշիռը ծայրահեղ անբավարար է նման գործառույթի համար` չունի քիչ թե շատ էֆեկտիվ ռազմական ուժ, ֆինանսական միջոցներ, եւ, որ պակաս կարեւոր չէ, այնպիսի քաղաքական կշիռ, որև Եվրոպական առաջատար երկրներն անտրտունջ ենթարկվեն Լոնդոնից եկած ամեն մի հրահանգի:
Ամեն դեպքում, դեռևս մարտին Մարկո Ռուբիոն Փարիզում նախազգուշացրեց. եթե Եվրոպան պատրաստ չէ գնալ դեպի խաղաղություն, ապա ԱՄՆ-ն չի իրականացնի մի նախագիծ, որտեղ նրանք այլևս ռազմավարական օգուտ չեն տեսնում։ Այսօր դա իրականացվում է կոնկրետ գործողություններով՝ ծրագրերի հնարավոր կրճատում, ԵՄ-ում որոշ հյուպատոսությունների փակում, իսկ հետո մայրցամաքում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում։ Վտանգված են նյութատեխնիկական ապահովումն ու հետախուզությունը, առանց որոնց Ուկրաինայի զինված ուժերն ու Եվրոպան կհայտնվեն խոցելի վիճակում։ Իմաստը սա է` կարո՞ղ է Լոնդոնն այդ բացը լրացնել: Եթե ո´չ, ապա մայրցամաքային Եվրոպայի եւ Բրիտանիայի խորը հակասությունների եւ փոխադարձ հարվածների «Պանդորայի արկղը» դրանով բացվում է:
Իսկ ԱՄՆ-ն այս ընթացքում հնարավորություն կունենա կենտ րոնացնել իր ուշադրությունը Իրանի հետ բանակցությունների, Չինաստանի հետ առևտրային կոնֆիգուրացիաների եւ Մոսկվայի հետ ռազմավարական երկխոսության վրա, եւ այս ամենը պատրաստ է զարգանալ ուկրաինական թեմայից դուրս, եթե Ուկրաինան և նրա կուրատորները շարունակեն իրենց դիվերսիաները:
Մինչեւ որ Զելենսկուն կփոխարինեն ժամանակավոր մեկով, որը հազիվ թե Լոնդոնում վերապատրաստված Զալուժնին լինի:
Ամերիկան չի հեռանում, նա փոխում է ջանքերի կետերը, ինչը ձեռնտու է Ռուսաստանին ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում»։