Ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել՝ մոռանալ. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ, դավաճան. Ջահերով երթի կոչերին ավելացավ եւս մեկը ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՊԱԿԱՆ ԳԱՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՊԱՊ, ԱՅԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ Իտալիայի գավաթ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Միլանի» դեմ խաղում Երեւանը ղազախ ռեփեր Սկրիպտոնիտի հետ տժժում էր մարզահամերգային համալիրում Ցեղասպանության հարցի շուրջ Փաշինյանի վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի. Դեմոյան Պուտինն ու Թրամփը կհանդիպեն շուտով. Պեսկով Թրամփի վարչակազմը Զելենսկուն վերջնագիր է ներկայացրել խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ «ընդունիր կամ հեռացիր». Politico Թրամփ. Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ կորցնի ամբողջ երկիրը

Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ… Լեւոն Բաղդասարյան

Տեսանյութեր

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել եւ մասնավորապես նշել, որ իր անազատությունը հավերժ չէ՛։ «Շնորհիվ այս իրավիճակի՝ մենք իրականացրինք հերթական ֆիլտրացիան եւ ճանաչեցինք իրական մեր ընկերներին եւ թշնամիներին։ Չկա չարիք, առանց բարիք։ Նիկոլը կրկնեց Վովայի սխալը՝ չհասկանալով, որ բերդ քցելը հարցի ամենավատ լուծումն էր։ Սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք շուտով։ Իշխանության թիվ մեկ թշնամի՝ Վարդան Ղուկասյան», - ասված է հայտարարության մեջ: Իսկ թե ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով՝ «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան, չորրորդ իշխանության բացառիկ պաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ զրույցում։

«ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՂԵՐՍ ՈՒՆԵՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Հանրության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի շուրջ ստեղծված աղմուկը, Միացյալ Նահանգներում հարուցված քրեական գործերը: Առ այս պահը, որպես նրա պաշտպան, տեսնո՞ւմ եք լրջագույն ռիսկ՝ նրան արտահանձնելու հետ կապված:

— Վարդան Ղուկասյանի գործն աննախադեպ հնչեղություն ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Բնական է, որ դրանց մեջ կան ե՛ւ յուրայիններ, ե՛ւ նվիրյալներ, ե՛ւ սադրիչներ, ընդ որում՝ չի բացառում նաեւ լինեն հայերեն խոսող ադրբեջանցիներ, թամաշա անողներ, ինչու ոչ, նաեւ պղտոր ջրում ձուկ որսացողներ եւ այլն։ Արձանագրեմ, որ ինքնաբուխ սկսված շարժման բուն նպատակը, ըստ իս, այն է, որպեսզի իրականացվի ԱՄՆ-ի դատարանում իրապես արդարադատություն: Ռիսկերի հետ կապված՝ ասեմ, որ միանշանակ այն կա: Եթե դատարանում քննվում է գործ, բնականաբար, կան կողմեր, իրավական որոշակի վեճ: Այս պահի դրությամբ՝ ունենք հետեւյալ պատկերը` երկու հարցի պատասխան պետք է տա դատարանը: Առաջինը՝ արդյոք առկա է կանոնների խախտում` արտագաղթի հետ կապված, եւ ի՞նչ վճիռ պետք է կայացնի դատարանը։

Տարբերակ 1-ին. դատարանը գտնում է, որ առկա են խախտումներ եւ, այսպես ասած, արտաքսում է Վարդան Ղուկասյանին։ Դրա հետ կապված` դատարանը պետք է տա գնահատական, թե ով է Վարդան Ղուկասյանը՝ իր կենսագրականով։ Մի փոքր փակագծեր բացեմ. դատարանում առկա են փաստաթղթեր, որտեղ երեւում է, որ Վարդան Ղուկասյանը, ըստ էության, նախկինում ունեցել է դատվածություն, որը մարված է: Թեպետ Հայաստանում ներպետական օրենքի համաձայն, երբ անձը դատապարտվում է, որից հետո որոշ ժամանակ անց նրա դատվածությունը համարվում է մարված, անձը չի համարվում դատվածություն ունեցող, ամեն դեպքում, Ամերիկյան դատարանը, կարծում եմ, ավելի շատ ուշադրություն է դարձնելու վերջինիս այդ նախկին դատվածությանը: Տեղեկացնեմ, որ բազմիցս Վարդան Ղուկասյանը, դրա հետ կապված, անդրադարձ կատարել է, որ շորթման հիմքով քրեական գործ են կարել իր վրա, եւ այն ժամանակ նա ընդունել է այդ մեղքը՝ բացառապես նրա համար, որովհետեւ իրականացվել է խոշտանգում իր մոր նկատմամբ: Եվ բազմիցս նաեւ Վարդան Ղուկասյանի մայրն է բարձրաձայնել, թե ինչպես են իրեն առեւանգել եւ տարել Նուբարաշենի, այսպես ասած, աղբավայրի մոտ եւ բաց թողել, որի արդյունքում, բնականաբար, պարոն Ղուկասյանի մոտ առաջացել են որոշակի ռիսկեր՝ կապված մոր առողջության հետ, եւ վերջինս մեղքը ընդունել է։

Տարբերակ 2-րդ. ԱՄՆ-ում եւս գործում է անմեղության կանխավարկածը եւ առաջադրված մեղադրանքները, կարծում եմ, կդրվեն երկրորդ պլան: Առաջադրված քրեական մեղադրանքների հետ կապված` բազմիցս բարձրաձայնել եմ, որ դրանք աղերս ունեն Վարդան Ղուկասյանի քաղաքական գործունեության հետ եւ, ըստ իս, ամերիկյան դատարանը, նայելով, թե ինչ հիմքով, ինչպես են առաջադրվել, կտա իր իրավական գնահատականը եւ նաեւ ելակետային կդնի իրավական գնահատական տալուց այն հանգամանքին, որ իրավամբ դրանք աղերս ունեն Վարդան Ղուկասյանի քաղաքական, հասարակական գործունեության հետ։

Պարոն Բաղդասարյան, այսինքն՝ առաջիկա նիստի ժամանակ էլի արտահանձնման հա՞րցն է քննվելու, թե՞ կրկին խափանման միջոցի փոփոխության հարցը:

Խափանման միջոցի հարցը արդեն քննվել է՝ այսպես ասած, լոկալ ձեւով: Իրավական գործառույթ էր, որտեղ պաշտպանական կողմը գտավ, որ անհրաժեշտ է, որ խափանման միջոցը փոխվի, որը դատարանը քննեց եւ մերժեց: Ամերիկյան օրենսդրությամբ եւս, ինչպես Հայաստանում, եթե կլինեն նոր երեւան եկած հանգամանքներ՝ նմանատիպ միջնորդություն անելու, կարվի:

Բազմաթիվ լուրերով է համացանցը ողողված՝ Վարդան Ղուկասյանի մասին: Իրականում ո՞ւմ խոսքերն են հավաստի, հազարավոր մարդիկ ուղղակի հարց են տալիս՝ ո՞ւմ հավատան, ու՞մ է լիազորել նա, որ իր անունից խոսի եւ հայտարարություններ անի։

Շատ տեղին հարցադրում է: Այո՛, կարող են լինել սադրիչներ կամ՝ պարզապես, «լայքեր» հավաքողներ, նաեւ, ինչու ոչ, կան մարդիկ, որոնք, իրոք, ցանկանում են, որպեսզի տեղի ունենա արդարադատություն, Վարդանի Ղուկասյանի նվիրյալներն են եւ անում են` ինչ կարող են: Այս առումով իրավական հարթության վրա կա պոզիտիվ պարտավորություն՝ լսելու Վարդան Ղուկասյանի փաստաբաններին: Ես մի առիթով ասել եմ՝ այնքանով, որքանով, որ ես նրա միակ հայ փաստաբանն եմ, խնդիր բացարձակ չեմ տեսնում (իհարկե, չափի մեջ դա պետք է լինի), որ ցանկացած գլոբալ հարցի պատասխան, որն օդում կախված է, պատասխանեմ: Իրավական հարցերից դուրս՝ նշեմ, որ վերջին հաշվով՝ պարոն Ղուկասյանը հիմնադրել է ԴՕԿ կուսակցությունը, հետեւապես քաղաքական ակցիաների, երթերի, պաշտոնական հայտարարությունների առումով հանրությունը պոզիտիվ պարտավորություն ունի լսելու ԴՕԿ կուսակցության նախագահին` Անույշ Խուդավերդյանին: Անկախ նրանից՝ այդ կնոջը համակրում եք, չեք համակրում:

Վարդան Ղուկասյանը զինվորական է, եթե նա մինչեւ հիմա գտնում է, որ Անույշ Խուդավերդյանը պետք է լինի իր հիմնադրած կուսակցության նախագահը, ուրեմն՝ մնացյալները, ովքեր սադրիչներ չեն, այլ ցանկանում են Վարդան Ղուկասյանի լավ լինելը, ունեն պոզիտիվ պարտավորություն լսելու Անույշ Խուդավերդյանին: Այն պահին, որ Վարդան Ղուկասյանը կգտնի, որ այլ լիազորված անձ է անհրաժեշտ, որպեսզի ներկայացնի իրեն, հրապարակային կհայտարարի կամ կտեղեկացնի փաստաբանական թիմին, որ խնդրում եմ՝ տեղեկացրեք, որ այլեւս լսեն այն մարդուն, ում ինքը կասի: Հակառակ պարագայում՝ մենք ունենալու ենք շիլաշփոթ, որը չի բխելու Վարդան Ղուկասյանի շահից:

Ամփոփելով միտքս՝ հարգելի ունկնդիրներ, եթե դուք իրավամբ ցանկանում եք, որպեսզի Վարդան Ղուկասյանը համար լավ լինի, եւ գլխավորը երկրորդականից տարբերվի, հասկանաք, այսպես ասած, ով ում բարեկամն է, դուք այսօր ունեք պարտավորություն` քաղաքական հարցերի շուրջ լսելու բացառապես Անույշ Խուդավերդյանին: Մնացած բոլոր ենթադրությունները, ինչ-որ գնահատականները բացառապես չեն կարող բխել գործի շահերից։ Եվ նաեւ ես ունեմ լիազորություն` տալու որոշակի պարզաբանումներ՝ իրավական հարթությունում: Այսինքն` եթե հայտարարվեց, որ պետք է ցույց արվի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ, դա բացառապես պետք է անի Անույշ Խուդավերդյանը, եւ ինքս էլ դա ընդունում եմ ի գիտություն՝ որպես Վարդան Ղուկասյանի իրավապաշտպան:

«ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅՍ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ»

Յուրաքանչյուր դատական նիստից առաջ՝ հանրային որոշակի սպասումներ են գեներացվում, հետո` հիասթափվում: Հետեւապես ի՞նչ սպասել հերթական դատական նիստին ընդառաջ, ի՞նչ խորհուրդ կտաք Վարդան Ղուկասյանի կողմնակիցներին: Եվ, ի վերջո, հաշվի առնելով, որ դատարանում քննվում է 15 եւ ավել մեղադրանքներ՝ ուղղված Վ. Ղուկասյանին, սա նշանակո՞ւմ է, որ ամեն մի մեղադրանքով կա մի մեծ հատոր, եւ կարճաժամկետ ինչ-որ բեկում սպասել հնարավոր չէ, ու դեռ երկար է այս գործը քննվելու:

Կարծում եմ` ողջամիտ ժամկետում գործը կքննվի: Ողջամիտ ժամկետ ասելով՝ նկատի ունեմ մի քանի ամիս: Շեշտում եմ՝ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այլ ոչ թե դատավորի հետ եմ խորհրդակցել: Այո՛, գործը ծավալուն է, ունի քաղաքական ենթատեքստ, որը լուրջ գնահատականի պետք է արժանանա Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանի կողմից: Եվ թող ներվի ասածս, բայց նաեւ որոշակի քաղաքական ենթատեքստ եմ տեսնում` հենց ԱՄՆ-ում տարվող որոշակի գործառույթների հետ կապված: Ինչ վերաբերում է հայաստանյան քրեական վարույթների հետ կապված, դրանց մասին բարձրաձայնել եմ եւ բարձրաձայնելու եմ, որ քաղաքական ենթատեքստը բավականին մեծ է: Այն մեղադրանքները, որոնք առաջադրված են Վարդան Ղուկասյանի դեմ, բացարձակ կապ չունեն իր գործունեության հետ, ավելին՝ նրան մեղսագրվող մեղադրանքներից 4-5-ը կարելի է այսօր ներկայացնել ցանկացած քաղաքական, հասարակական գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ: Ես ավելի քան լիահույս եմ, որ արդարադատությունը տեղի է ունենալու, եւ արդյունքում Վարդան Ղուկասյանը շարունակելու է հասարակական, քաղաքական գործունեությունը։ Գիտեք, հազարավոր մարդիկ այսօր կարիք ունեն Վարդան Ղուկասյան հասարակական, քաղաքական գործչի: Նա առաջին գործիչն է, որ իրեն դրեց այդպիսի մեծ ռիսկի տակ: Վարդան Ղուկասյանը անմեղսունակ չէ, նա օպերատիվ-հետախուզական լայն աշխատանքի փորձ ունի, բայց մարդն ի՞նչ աստիճանի պետք է իրավագիտակցություն ունենա, որ իր վրա մեծ ռիսկ վերցնի՝ թիրախավորելով օլիգարխին՝ առերեւույթ կատարած հանցագործության մեջ, թիրախավորով իշխանությանը՝ առերեւույթ կատարած կոռուպցիոն սխեմաների հետ կապված: Դրա համար գտնում եմ, որ դատարանը գնահատական տալուց պետք է գիտակցի, որ սա ոչ միայն Վարդան Ղուկասյանի հարցն է, այլ նաեւ՝ ամբողջ հայության։

Գիտեք, ես բազմաթիվ հնչեղ գործեր եմ ունեցել, բայց նման հնչեղություն երբեւէ չի եղել: Միգուցե գիտությունն է զարգացել` Ֆեյսբուք եւ այլ սոցցանցեր: Հազարավոր նամակների տարափ է, մարդիկ բարեմաղթանքներ են հղում, անհանգստանում են: Դրանից պետք է նաեւ իշխանությունը եւ հասարակությունը հետեւություն անի։ Վարդան Ղուկասյանն այս ազգի թշնամին չէ, նրա պես մտածող հարյուր հազարներով մարդիկ կան, ովքեր ցանկանում են ապրել արժանապատիվ երկրում, իսկ օրինապաշտ քաղաքացին պետք է ապրի ամենալավն ու ամենահարուստը:

— Գուցե շատերն են նման կերպ մտածում, բայց այդպես չեն արտահայտվում…

Ամեն մեկը չի կարող իր մտածածը բարձրաձայնել: Վարդան Ղուկասյանը 5-6 տարի է` համակարգչի դիմաց նստած է, ու այդ ընթացքում իր վարկանիշը ոչ թե իջավ, այլ բարձրացավ։ Նա տվածուրիկ անձնավորություն է եւ, ինչու ոչ, նա եւս իր սխալներն ունի, իր գնահատականների մեջ կարող է եւ չափազանցված լինի կամ, այսպես ասած, երբեմն իրականությանը չհամապատասխանի։ Բայց դուք ընդհանուր բուն էությունը վերցրեք՝ այսօր Հայաստանում եւ երկրից դուրս կա՞ մի հայ, ով չի ցանկանում, որպեսզի Հայաստանը լինի բարեկեցիկ, կարծում եմ` չկա: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ազգը լինի միասնական, Վարդան Ղուկասյանի պես մարդկանց տեղ տան պետական մարմիններում, եւ իրականություն դառնա այն ծրագիրը, որը յուրաքանչյուրիս ցանկությունն է: Ցավոք սրտի, քաղաքական հաշվեհարդար է այսօր իրականացվում Վարդան Ղուկասյանի նկատմամբ, եւ ես չգիտեմ, թե հետագայում այդ քաղաքական գործառույթներն ինչպես կընթանան: Սակայն, մի բանում վստահ եմ, որ եթե Վարդան Ղուկասյանին արտաքսեցին Հայաստան, պետությունն ունենալու է պոզիտիվ պարտավորություն, որ իր մազը չշեղվի, որովհետեւ այսօր միջազգային հանրությունը արդեն իսկ տեղյակ է դրա մասին։ Մինչդեռ ռիսկը մեծ է, որ պետք է շեղվի, կոպիտ ասած՝ Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ նա գալու է իշխանության: Ես քաղաքական դաշտում այսպես եմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել՝ մոռանալ. Գեղամ ՄանուկյանՆիկո՛լ, դավաճան. Ջահերով երթի կոչերին ավելացավ եւս մեկըՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՊԱԿԱՆ ԳԱՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸԿԱՐԴԻՆԱԼՆԵՐՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՊԱՊ, ԱՅԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆԻտալիայի գավաթ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Միլանի» դեմ խաղում Երեւանը ղազախ ռեփեր Սկրիպտոնիտի հետ տժժում էր մարզահամերգային համալիրումՑեղասպանության հարցի շուրջ Փաշինյանի վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի. ԴեմոյանՊուտինն ու Թրամփը կհանդիպեն շուտով. ՊեսկովԹրամփի վարչակազմը Զելենսկուն վերջնագիր է ներկայացրել խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ «ընդունիր կամ հեռացիր». PoliticoԹրամփ. Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ կորցնի ամբողջ երկիրըԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղարԳլոբալիստները «փափուկ ուժի» քաղաքականությունից անցնում են կոշտ հակահարձակմանՌուսները գրավել են ռազմավարական նշանակության Տարասովկան` Կոնստանտինովկայի ուղղությամբ (Քարտեզ)Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ… Լեւոն ԲաղդասարյանԷրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ. ինչ իրավիճակ է ՍտամբուլումՀայաստանը, ԱՄՆ համաձայնությամբ, հայտնվելու է Միութենական պետության կազմում. ԱյվազյանՊապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններըԿինը անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, նրան տարբեր վայրեր է ուղարկելԱզգադավ պատուհասի պատճառով արցախցիները տնավեր դարձան. Գայանե ՆերսիսյանՎԻԴԵՈ. «Տռուսիկով չէի, բայց կարամ նկարը ուղարկեմ». Ալեն Սիմոնյանը հիշել է իր անցյալըԵրբ ռաբիսն է միավորում ժողովրդին, ոչ թե հանուն հայրենիքի պայքարըԶգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ էԻսրայելը վերջին հինգ ամսում առնվազն երեք անգամ օգտագործել է մարտավարական միջուկային մարտագլխիկներ. Իրանական աղբյուր ՔՊ-ականները ընկել են դռնեդուռ․ Բացառիկ մանրամասներ ինչ կատարվում մարզերում այս օրերինՇուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի ՓոստանջյանԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ ԱսլանյանՀայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինըԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումԱյսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրողԼավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասինՀիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե ԳրիգորյանՋերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՖրեդի Մերկյուրիի քույրը վճարել է 4 միլիոն դոլար՝ նրա անձնական իրերը նախկին կնոջից վերադարձնելու համարԵրգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում. տեսանյութԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է թմրամոլության դեմ պայքարի դրամաշնորհները․ WPՀայաստանում է ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո ՄենիլոնՊապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարներըԺաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելԶելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակըՍտամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութԹուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. ՉաքրյանԲեյոնսեի ընտանիքում ողբերգական կորուստներ․ ինչ է տեղի ունեցելԿա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ ՎենսՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասինԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերըԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայումԱռաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top