Կա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ Վենս
Միջազգային
Կա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. այս մասին ասել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Մենք շատ հստակ առաջարկ ենք արել և՛ ռուսներին, և՛ ուկրաինացիներին, և ժամանակն է, որ նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից: Մենք զբաղված ենք լուրջ դիվանագիտությամբ: Մենք իսկապես փորձել ենք ամեն ինչ հասկանալ թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների տեսանկյունից: Ի՞նչն է ամենաշատը մտահոգում ուկրաինացիներին, ի՞նչն է ամենից շատ մտահոգում ռուսներին: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ արդար առաջարկ ենք արել։ Մենք պատրաստվում ենք տեսնել, թե արդյոք եվրոպացիները, ռուսները և ուկրաինացիներն ի վերջո ի վիճակի են գործը հասցնել վերջնագծին: Կրկին, ես բավականին լավատես եմ դրա վերաբերյալ: Կարծում եմ, որ բոլորը բարեխղճորեն բանակցել են, բայց հիմա ժամանակն է, որ անեն եթե ոչ վերջնական, ապա վերջնական քայլերից մեկը... Մենք իրականում կյանքի ենք կոչելու այնպիսի երկարաժամկետ դիվանագիտական խաղաղ կարգավորում, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը», - ասել է փոխնախագահը:
ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում, Ղրիմը որպես ռուսական ճանաչում, Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, նավարկության ազատություն Դնեպրում և ֆինանսական օգնություն՝ երկրի վերականգնման համար: