Իմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը. Իվու
Սպորտ
«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, ինչպես նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին:
«Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, իռլանդացիների և պորտուգալացիների դեմ։ Այո, եզրափակիչ դուրս գալը դժվար կլինի, բայց սա ֆուտբոլ է, ամենաանկանխատեսելի մարզաձևը։ Մենք տեսանք, թե ինչպես Վրաստանը նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր և հասավ մինչև 1/8 եզրափակիչ: Այնպես որ, կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ: Անհնարին ոչինչ չեմ տեսնում, որ հայ ֆուտբոլիստները մեկ տարի անց հանդես գան աշխարհի առաջնությունում»,- ասել է Իվուն:
Խոսելով նիդեռլանդցի մասնագետի մասին՝ Իվուն ասել է. «Ես պարզապես խաղացող եմ, ով պետք է մարզվի ու ֆուտբոլ խաղա: Թերևս իմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը։ Բայց ամեն դեպքում, բոլորը գիտեն, որ Ջոն Վան՛տ Սխիպը մեծ մասնագետ է, ով նախկինում գլխավորել է «Այաքսը» և աշխատել Եվրոպայում։ Ես հավատում եմ, որ նա շատ օգուտ կբերի ողջ հայկական ֆուտբոլին»։