Ֆրեդի Մերկյուրիի քույրը վճարել է 4 միլիոն դոլար՝ նրա անձնական իրերը նախկին կնոջից վերադարձնելու համար
Շոու բիզնես
Անգլիական մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ լեգենդար «Queen» խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկյուրիի քույրը վերջերս գնել է նրա անձնական իրերի մի մասը՝ վճարելով շուրջ 4 միլիոն դոլար։
Նշվում է, որ այդ իրերը նախկինում պատկանել են Մերկյուրիի մտերիմ ընկերուհուն և ժառանգորդ Մերի Օսթինին, ով ավելի քան երեք տասնամյակ պահել է երգչի հուշերն ու ունեցվածքը։
Ըստ շրջանառվող տվյալների՝ գործարքը կատարվել է փակ պայմաններով, և այն ներառել է ինչպես բեմական հագուստներ, այնպես էլ երաժշտական գործիքներ ու անձնական նամակներ։
Մինչ այդ, 2023 թվականին Մերի Օսթինը կազմակերպել էր լայնածավալ աճուրդ՝ Sotheby’s-ում, որտեղ Մերկյուրիի շուրջ 1500 անձնական իրեր հանվել էին վաճառքի։ Աճուրդը գերազանցել էր 50 միլիոն դոլարի հասույթը, իսկ դրա մի մասը տրամադրվել էր բարեգործական հիմնադրամներին, այդ թվում՝ Mercury Phoenix Trust-ին։
Նշենք, սակայն, որ առայժմ պաշտոնական հաստատում տվյալ գործարքի մասին չկա, և լրատվամիջոցները շարունակում են պարզել տեղեկության իսկությունը։