Ժաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխել Զելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակը Ստամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութ Թուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. Չաքրյան Կա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ Վենս ՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկման Ժաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասին ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերը ԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի

Տնտեսություն

Վարկառու այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, աջակցություն կտրվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։

Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել 2025 թվականի փետրվարի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը։

Միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թվականի առաջին եռամսյակում (առաջին եռամսյակում վճարվել է միայն մարտ ամսվա համար) շուրջ 3000 շահառուի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ 121.5 մլն դրամ։

Ներկայացված նախագծով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 209 մլն դրամ:

Գնահատականներում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թվականի փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թվականի մարտ ամսում մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 264-Ն որոշմամբ հատկացված 121․5 մլն դրամ գումարից հատկացվել է շուրջ 70,625.0 հազար դրամ (աջակցությունը տրամադրվում է շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից): 1 շահառուի գծով հատկացված գումարը կազմել է 37,249 դրամ։

Ըստ այդմ, հատկացված գումարի մնացորդը կազմում է 50,875.0 հազար դրամ (121,500,000-70,624,000):

2025 թվականի մարտ ամսում (փետրվար ամսվա դիմումներով) աջակցություն ստացած 1896 շահառուների վարկային պարտավորությունները նաև 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է 141,250.0 հազար դրամ (70,625 x 2 ամիս):

Միաժամանակ, 2025 թվականի մարտ ամսվա ընթացքում դիմումներով շահառու է ճանաչվել 1072 անձ, որոնց միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի 2025 թվականի ապրիլ ամսից: Այդ շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է շուրջ 62,810.0 հազար դրամ (31,405.0*2): Եկամտային հարկի գումարը գնահատվել է 25.03.2025 դրությամբ ՊԵԿ բազայում առկա տեղեկատվությամբ։

Միջոցառման իրականացման ընթացքում ենթադրվում է նաև, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում շուրջ 1500 նոր անձ կդառնա միջոցառման շահառու՝ 2025 թվականի մայիս ամսից: Եվ նրանց վարկային պարտավորությունները 2025 թվականի մայիս ամսվա համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կկազմի շուրջ 50 մլն դրամ:

Հաշվարկի հիմքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թվականի փետրվար և մարտ ամիսների ընթացքում դիմած շահառուների միջին թիվը կազմում է շուրջ 1500 անձ ((1896+1072)/2): Բացի դրանից, ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել օրենսդրական փոփոխւթյուն, որով շահառու կարող են դառնալ այն անձինք, ում վերաբերյալ տվյալները օրենսդրությամբ սահմանված են, որպես սահմանափակ։

2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում դիմումներով շահառու ճանաչվելիք 1500 անձ միջոցառման շրջանակներում տրամադրվելիք աջակցությունը կկազմի 55,874.0 հազար դրամ (1500*37,249 դրամ)։

Այսպիսով, միջոցառման շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորման չափը կազմում է շուրջ 209,032 հազար դրամ (141,250+62,810+55,847-50,875)՝ հաշվի առնելով 50,875.0 հազար դրամ մնացորդը։

Հարկ է նշել նաև, որ 07.04.2025 թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ 3200-ը հաստատվել են, որոնցից 680-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն:

 






Ժաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելԶելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակըՍտամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութԹուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. ՉաքրյանԲեյոնսեի ընտանիքում ողբերգական կորուստներ․ ինչ է տեղի ունեցելԿա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ ՎենսՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասինԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերըԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայումԱռաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿԴավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է»ՇՏԱՊ. Րոպեներ առաջ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԴանակահարել են 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդինՍնուփ Դոգի չեղարկված համերգի գումարի վերադարձ չի եղել․ ԿԳՄՍ նախարարԻմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը. Իվու Թրամփը «հակաքրիստոնեական նախապաշարմունքները» արմատախիլ անելու համար աշխատանքային խումբ է ստեղծելՓաշինյանի կեղծ օպտիմիզմն ընդդեմ դառը իրականության. 168. amՄխիթարյանին շնորհավորական նամակ կուղարկեմ, եթե «Ինտերը» հաղթի ՉԼ. Իվու Անհաջող կատակ անելու համար դանակահարել է ընկերոջն ու դանակը նետել աղբամանը. մանրամասներ դեպքիցՖՈՏՈՆԵՐ. Կոլապս Մալաթիա Սեբաստիայում. հորդառատ անձրևը կաթվածահար է արել երթևեկությունըՇատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում. Դավիթ Բաբայանը ձայնագրություն է ուղարկել Apple-ը մեղադրվում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզելու մեջ. ТАССԻսրայելի վարչապետը շուտով կայցելի ԱդրբեջանԱհասարսուռ մանրանասներ 16 տարեկան Բենոյի սպանության գործով Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելուԿԻՊՐՈՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸԱդրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիրՋահերով երթը կմեկնարկի ժամը 19:15-ին․ երթուղին հայտնի էՀաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվիԱՄՆ-ը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությունից, եթե դրական պատասխան չստանա. Վենս«Սպայկա» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է շուրջ 35 մլրդ դրամի ներդրումՈւՂԻՂ․ Կառավարության հերթական նիստըՀաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնելԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ջահերով երթինԱստղագուշակ՝ ապրիլի 23-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքներն ապրիլի 23-ինՀիշեք երրորդ նախագահի հրաժարականի տեքստի երեք առանցքային բառերը...Արմեն ՀովասափյանՋուր չի լինելուԵրկար ժամանակ լույս չի լինի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանին քիչ խաղաժամանակ տրամադրելու մասին Թրամփի «վերջնական առաջարկը» ներառում է Ռուսաստանի վերահսկողությունը օկուպացված տարածքների նկատմամբ. AxiosՌուսները գիշերային հզոր հարվածներ են հասցրել Օդեսային, Խարկովին Պոլտավային, և այլ վայրերի (Տեսանյութ)Ինչո՞ւ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հրաժարվեցին թռչել Լոնդոն. Ուկրաինական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top