Ո՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով
Սպորտ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մեկնարկային կազմում են լինելու «Միլանի» դեմ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում, գրում է Gazzetta dello Sport-ը:
Հայ և իտալացի ֆուտբոլիստները դեղին քարտեր են ստացել «Բոլոնյայի» դեմ Ա սերիայի 33-րդ տուրի խաղում (0:1), ինչի պատճառով որակազրկվել են և չեն մասնակցի «Ռոմայի» դեմ 34-րդ տուրի մրցավեճին:
«Ինտերն» այսօր պետք է նախախաղային ասուլիս անցկացներ, սակայն այն չեղարկվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառով:
Այդուհանդերձ, լրագրողները կարողացել են տեղեկանալ, որ Մխիթարյանը և Բաստոնին մեկնարկային կազմում են լինելու, իսկ շաբաթ օրն այդ դիրքերում այլ ֆուտբոլիստներ դուրս կգան խաղադաշտ:
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում գրանցվել է 1:1 հաշիվը: Միլանյան դերբիի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին: