«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմ
Սպորտ
Laureus մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակը:
«Արքայական ակումբը» դարձալ է 2024 թվականի լավագույն սպորտային թիմը:
Մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» կանանց թիմը, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, ինչպես նաև NBA-ի չեմպիոն Բոսթոն Սելթիքսը, ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը և Ֆորմուլա 1-ի «Մաքլարենը»:
2024 թվականին «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և Աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր: