ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ Կոնջորյան
Ներքաղաքական
ՔՊ խմբակցությունը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Բայց ՔՊ խմբակցությունը տեւական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու և կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»,-ասաց նա: