Շրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ Մինասյան
Ներքաղաքական
«Խորհրդարանական մեծամասնությունը փորձում է որակումներով արդարացնել իրենց ազգակործան գործունեությունը և հանրային միջոցների՝ շատ դրվագներով ուղղակի վատնումը, հափշտակումը»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով համընդհանուր հայտարարգրման օրինագծի ժամկետները հետաձգելու օրինագծի շուրջ։
Նա նշեց, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են կեղծել իրականությունը։
«Այս հայտարարագրման հիմքում հարկման պարտադրության սկզբունքն է, բայց դուք ելնում եք այս ամբիոնից և խեղաթյուրում եք ամեն ինչ»,-ասաց Մինսայանը և նշեց, որ ընդդիմությունը առաջարկում է կասեցնել գործընթացը, քանի որ համակարգը պատրաստ չէ, իսկ իշխանություները հայտարարում է, թե ընդդիմությունը չի ուզում, որ ժողվորդի սոցիալական վիճակը բարելավվի։
«Ինչու եք հրապարակային ստում, ի վերջո իրականության մեջ սուտը բախվում է ճշմարտության հետ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ եթե քաղաքացիները չհասցնեն եկամտի հայտարարագիր ներկայացնել,բոլոր դեպքերում նրանց նկատմամբ գործադրվելու է պատժի մեխանիզմը։
«Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության 110 տարելիցի կապակցությմավ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ»,-հայտարարեց Մինասյանը և նկատեց, որ հարցի մի կողմում ազգային հիշողությունն ու արժանապատվությունն է, մյուս կողմում հայ ժողովրդի թշնամիներն են
«Կարծում եմ, որ առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը, առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը, որը որոշումներ է կայացնում ՀՀ-ի անունից»,- Ասաց Մինասյանը և հույս հայտնեց, որ օրինագծի քննարկումների ժամանակ գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը։
Նա նաև նկատեց, որ վերջին օրերին ականատես են եղել պատմության ուրացումների ու խեղաթյուրումների, ազգային ազատագրական պայքարը մոնիտիզացնող վարքագծի։ Սուտն ու կեղծիքը, պայքարողին նսեմացցնելը ոչ մի լավ տեղ չի տանելու»,- նա ասաց, որ պատգամավորի կյանքից դուրս։
ՔՊ-ն կողմ քվեարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդնումը մայիսի 1-ից նոյեմբերի 1 հետաձգելու նախագիծը, որին «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։