«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ: Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-10 տոկոսի:
Միակ խնդիրն այն է, որ արտահերթի համար պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ չընտրվի, և ԱԺ-ն լուծարվի: Նման փորձ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ունի, բայց այս անգամ մտահոգություններ կան: Բանն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու կառաջադրի, և ներքին ու արտաքին ճնշումների արդյունքում գուցե մոտ 20 քպական լքի թիմը, և վարչապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Կան տեղեկություններ, որ մայիսի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նաև այս թեմայով է փորձելու հասկանալ ՌԴ մտադրությունները:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում