Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով Պայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվում Թրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում Ի վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ) Շրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ Մինասյան ԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ձենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ) Օրվա խորհուրդ. ապրիլի 22 Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան Գեղամյան Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես

«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային Ժողովի ամառային թանկարժեք սրճարանը սկսել է գործել։

Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել և երկու անգամ ավել աթոռ ու սեղան են գնել։

Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Ազգային Ժողովի գնումները, ուղարկել մի քանի հարցումներ ԱԺ աշխատակազմին և հավաքել է փաստեր, որ ԱԺ սրճարանն արժե ոչ թե 30 հազար դոլար, այլ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է վատնվել։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն այնպես է խճճել գնումների գործընթացը, որ դժվար է ասել չկարողանալո՞ւ, թե՞ ինչ որ բան թաքցնելու համար է ամառային բաց սրճարանի կառուցումն այսքան բարդ ճանապարհով անցել։

Այսպիսով, ներկայացնենք մեր ձեռքի տակ եղած պայմանագրերը, ծախսերի համար նախատեսված գումարները՝ հերթականությամբ․
ՀՀ Ազգային ժողովի բակի սրճարանի սալիկապատման աշխատանքների ձեռքբերման համար «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ ՀՀ ԱԺ աշխատակազմի 21․12․2022 թվականի ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-22/8 ծածկագրով պայմանագրի գինը եղել է 4 մլն 686 հազար դրամ։ Այս ընկերությունն էլ ստեղծվել է 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո, իսկ սեփականատերը, ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղակությունների, Ալեքսանդր Ալեքսանյանն է։ Այս տարի ՏԿԵ նախարարության հետ 789 մլն դրամ արժողությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ է կատարել, կամ 1 մլրդ 479 մլն դրամ կրկին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, բայց նաև ԱԺ 4 մլն դրամանոց մրցույթին է մասնակցել։ Այս ընկերության հետ խոշոր պայմանագրեր են կնքել նաև Մասիսի, Մեծամորի, Չարենցավանի, Արմավիրի, Աշտարակի, Ծաղկաձորի համայնքապետարանները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և այլ կառույցներ։ ԱԺ-ից 2023 թվականին լրատվամիջոցներին պարզաբանել էին, որ ի սկզբանե «Հիպերնովա»-ն է հաղթել, որը պետք է կատարեր ե՛ւ հիմքը փորելու, ե՛ւ սալիկապատման աշխատանքները, սակայն ընթացքում պարզվել է, որ սխալ հաշվարկ է արվել, եւ ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, ուստի սալիկապատման նոր մրցույթ են հայտարարել, որն էլ շահել էր «Լիդեր Քնսթրաքշն» ընկերությունը:

ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքների ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը կնքել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-23/14 պայմանագիրը «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 1 մլն 857 հազար դրամ արժեքով։ Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պետք է ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։

20․09․2023 թվականի պայմանագրով Էլեկտրոնային աճուրդի միջոցով «Շուշան Տեխնիկս» ՍՊԸ-ից ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-23/37 ծածկագրով պայմանագրի շրջանակներում ԱԺ աշխատակազմը ձեռք է բերել արևից պաշտպանող հարմարանքներ՝ հովանոցներ, որի մեկ հատի արժեքը կազմել է 140 հազար դրամ։ ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-23/37 ծածկագրով պայմանագրով գնվել է 8 հատ հովանոց, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 116 հազար 400 դրամ։ Բայց երեկ բացված սրճարանում 10 անձրևանոցներ էին դրված։

07․12․2023 թվականին «Մարիամ Պետրոսյան Խաչատուրի» ԱՁ-ի և ԱԺ աշխատակազմի միջև կնքվել է ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-23/17 ծածկագրով պայմանագիրը, որի առարկան կրկին բետոնե տոմետներ փոխելու, վերանորոգելու աշխատանքներ են եղել՝ 2 մլն 336 հազար դրամ արժեքով։ 12․12․2023 թվականին կնքվել է համաձայնագիր, որով պայմանագիրը դրվել է գործողության մեջ, այսինքն՝ այս գնման ընթացակարգն ի սկզբանե հայտարարվել էր «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համապատասխան, իբրև առանց ֆինանսական միջոցների նախատեսման, հասարակ լեզվով ասած՝ «առանց փող մրցույթ», սակայն դրա կնքումից հետո՝ օրեր անց, «անփող» մրցույթը դարձել է «փողով»։ Խոսքը մեծապես վերաբերում է նրան, որ նման մրցույթներին մասնավորապես մասնակցում են նրանք, ովքեր «մոտիկ» են կանգնած պատվիրատուներին և լավ էլ տեղյակ են, որ ֆինանսական միջոցները հատկացվում են շատ հրատապ, եթե, իհարկե, իրենց «սրտի մատակարարն» է հաղթում։

10․05․2024 թվականի ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-24/3 ծածկագրով պայմանագրի շրջանակներում, այնուհետև 30․05․2024 թվականին կնքված համաձայնագրով հատկացվել են ֆինանսական միջոցներ և «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից ձեռք են բերվել դեկորատիվ ջրվեժի կառուցման և տեղադրման աշխատանքներ՝ 3 մլն 470 հազար դրամ արժեքով։

19․04․2024 թվականի ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-24/19-1 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Էլեկտրոնային աճուրդի միջոցով «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից ԱԺ աշխատակազմը սրճարանի համար ձեռք է բերել 50 աթոռներ և 8 սեղաններ ընդհանուր՝ 3 մլն 381 հազար դրամ արժեքով։ Հիշեցնենք, որ նշված ընկերությունը ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող ընկերությունն է։

Հանրությանը հայտնի 11,5 մլն դրամ արժողությամբ բար-տաղավարի գնման համար ԱԺ աշխատակազմը 21․06․2024 թվականին «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ կնքել է ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-24/25-1 ծածկագրով պայմանագիրը։ Տաղավար-բարը մատակարարած «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի սեփականատերը Ռոբերտ Գևորգյանն է։ Այս ընկերությունը, 2022 թվականից սկսած, տարբեր պետական կառույցների մատակարարել է կահույք, շինարարական նյութեր, դռներ, անգամ քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերակառուցման և վերանորոգման աշխատանքների ծառայություններ։ Հետաքրքիրն այն է, որ այս գնման ընթացակարգը ևս հայտարարվել էր «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համապատասխան՝ իբրև առանց ֆինանսական միջոցների նախատեսման՝ «առանց փող մրցույթ»-ի տրամաբանությամբ, սակայն, չգիտենք ինչպես, պայմանագրի կնքումից ընդամենը մեկ շաբաթ անց ԱԺ աշխատակազմն այս անգամ ևս, հրաշքով գտել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և 28․06․2024 թվականին կնքվել է համաձայնագիր, որով պայմանագիրը դրվել է գործողության մեջ։ Երևի այս անգամ էլ են գտել իրենց «սրտի մատակարար»-ին։

ԱԺ աշխատակազմից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են նաև, որ 2024 թվականին ԱԺ սրճարանի բարի համար մեկ անձից գնման ընթացակարգով, 2 մլն 570 հազար դրամ արժողությամբ տեխնիկա է ձեռք բերվել «Եվրոշին» ՍՊԸ-ից, 820 հազար դրամ արժողությամբ ապրանք սրճարանի համար ձեռք է բերվել «Ունիվերսալ օրդեր» ՍՊԸ-ից, 2 մլն 250 հազար դրամ արժողությամբ ապրանքներ ձեռք են բերվել «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ից, սակայն նշված մեկ անձից գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը լրացված չէ https://www.armeps.am/ppcm/public/contracts կայքում։ Պետք է նաև նշել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմից հրաժարվեցին ներկայացնել, թե ինչ ապրանքներ են գնվել նշված պայմանագրով, այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ աշխատակազմը թաքցնում է, թե կոնկրետ ինչ ապրանքներ են ձեռք բերվել նշված մատակարարներից։

ԱԺ աշխատակազմից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են նաև, որ նույն 2024 թվականին ՀՀ ԱԺ սրճարանի համար «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ, գնվել է նաև 62 աթոռ, որի համար վճարվել է 976 հազար 500 դրամ։ Չնայած, որ ԱԺ աշխատակազմի գրությունն այս դեպքում պարունակում է տեղեկություններ գնած ապրանքների վերաբերյալ, սակայն կրկին պետք է նկատել, որ https://www.armeps.am/ppcm/public/contracts կայքում չկա որևէ տեղեկատվություն տվյալ գնման ընթացակարգի վերաբերյալ, և ի վերջո հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված այս ամբողջ առեղծվածային ու թաքուն պահվող ապրանքների ծագման հիմքերը։ Այսինքն՝ ըստ կնքված պայմանագրերի՝ երեկվանից բացված սրճարանում պետք է տեղադրված լինեին առնվազն 19 սեղաններ և 112 աթոռներ, սակայն պետք է նկատել, որ ԱԺ սրճարանի տարածքում նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չի լինի տեղադրել այդ քանակությամբ սեղան-աթոռ։ Եվ հարց է ծագում, թե պետբյուջեի միջոցներով գնված սեղան աթոռները ում բակում են պահվում:

ՀՀ ԱԺ բակի սրճարանի հարթակների և եզրաքարերի կառուցման աշխատանքների համար ԱՁ «Լիլիթ Մալխասյանի» և ՀՀ ԱԺ աշխատակազմի միջև 11․03․2025 թվականին կնքվել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-25/1 պայմանագիրը՝ 2 մլն 380 հազար դրամ արժողությամբ։ Այս պայմանագիրը ևս, կքված է եղել իբրև առանց ֆինանսական միջոցների նախատեսման, այսինքն՝ էլի «առանց փող մրցույթ»-ի կարգով, սակայն կրկին դրա կնքումից մի քանի օր անց 20․03․2025 թվականին ԱԺ աշխատակազմը հայթայթել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կնքվել է համաձայնագիր պայմանագրին ուժ տալու համար՝ հավանաբար անցած տարվա անորակ նույնաբովանդակ աշխատանքի հետքերը «մոտիկների» միջոցով վերացնելու նպատակով։

Նաև պետք է նշենք, որ https://www.armeps.am/ppcm/public/contracts կայքում առկա չէ որևէ տեղեկություն նշված բոլոր պայմանագրերի կատարման ժամկետների, դրանց վերաբերյալ տված դրական կամ բացասական եզրակացությունների և հանձնման-ընդունման ակտերի մասին։
Բացի այդ, ուսումնասիրելով նշված պայմանագրի տեխնիկական բնութագրերը, ակնհայտ է, որ դրանց շրջանակներում ձեռք բերված ապրանքները, ծառայությունները և աշխատանքերը չեն համապատասխանում տեխնիկական բնութագրերին՝ կասկածի տակ դնելով դրանց համար ՀՀ պետական միջոցներից վճարված գումարների նպատակային օգտագործված լինելու հանգամանքը։

Ուսումնասիրելով շուկայում առկա տեսականին և արժեքները՝ մի քանի պարզ գնահատական կարող ենք տալ, օրինակ, բար-տաղավարի և հովանոցի գների վերաբերյալ այն մասին, որ դրանց գներն առնվազն ուռճացված են։ Սալիկների /տոմետներ/ տեղադրման մասով նշենք, որ, փաստորեն, դրանք քանդվել-տեղադրվել են մի քանի անգամ՝ ընդունելով և վճարելով անորակ աշխատանքի համար։ Ինչ վերաբերվում է ձեռք բերված կահույքին՝ աթոռ-սեղաններին, իրավացիորեն հարց է առաջանում, թե որտեղ են մնացած աթոռ-սեղանները, որոնք, փաստորեն, գնվել են, սակայն չեն ծառայում իրենց նպատակին։

Այսպիսով, ԱԺ բակի սրճարանի կառուցման համար ընդհանուր հաշվով կնքվել են մեկ տասնյակից ավելի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 38 մլն 235 հազար դրամ կամ մոտավոր 100 հազար ԱՄՆ դոլար, ու այս թիվն այնքանն է, որքանը մենք կարողացել ենք ձեռք բերել և ներկայացնել հանրությանը։

Կասկածներ կան, որ ԱԺ սրճարանի համար անհիմն ու աննպատակ ծախսված գումարը շատ ավելի մեծ է, քան մենք այս նյութով ներկայացնում ենք։

Ահա թե ինչ արժեք է ունեցել ԱԺ իշխանական պատգամավորների և աշխատակազմի ղեկավարի մերձավորների համար բացված ժամանցային սրճարանը ՀՀ պետբյուջեի համար՝ հպարտ հարկատուների հաշվին։ Մշտապես նույն դեմքերն են սրճարանում ժամանց ապահովում, մոտ 800 ախատակիցները չեն հասցնում օգտվել, աշխատում են:

Նկատենք, որ սրան զուգահեռ կրճատվում են նպաստները, արցախցիներին տրամադրվող աջակցությունները։ Եվ սրանով են հպարտանում՝ ասելով, թե «բյուջե են լցնում», իսկ բյուջեի գումարները մսխվում են բացառապես իրենց իսկ հաճույքների համար։

Հ. Գ.
ՀՀ իրավապահ մարմիններին, Պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը առաջարկում ենք սույն հոդվածում առկա տեղեկությունները և փաստերն ընդոնել որպես հանցագործության մասին հաղորդում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթովՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել ՕդեսայումԻնչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորըԻնչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top