ՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանում Պայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվում Թրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում Ի վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ) Շրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ Մինասյան ԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ձենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ) Օրվա խորհուրդ. ապրիլի 22 Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան Գեղամյան Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես

«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու նրա «կարկառուններն» արդեն անթաքույց են ցույց տալիս, որ իրենց թիրախում նաև հայ ժողովրդի պատմական հիշողությունն է, ու ընդհանրապես՝ ազգային ինքնությունը ձևավորող բոլոր հիմնասյուները:

Օրերս փաշինյանական քպականներից մեկը հայտարարել է. «Երկրորդ նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»: Նախ՝ սա ինքնին բացահայտ, ակնհայտ սուտ է՝ նույնիսկ փաշինյանական ստերի հետ մրցելի սուտ: Բայց դրան համարժեք պատասխան եղել է, ասելիքը տվյալ դեպքում դա չէ: Այստեղ առավել ուշադրություն է գրավում քպականի այդ ստի մեջ գործածված «կրկին» բառը:

Այսինքն, հորինելով, թե նախկինում իբր նման փորձ եղել է, «կրկին» բառով փաշինյանական «խոսնակը» ենթագիտակցորեն կամ գուցե հենց դիտավորյալ ընդունում է, որ իրենք՝ ՔՊ-ն ու Փաշինյանը, պատրաստ են քննարկել՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Եվ, ըստ էության, իրենք փաստացի կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը:
Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ այս իշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից թուրքական «մարկերով» ջնջել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը: Իրենք պատրաստ են ավելիին՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունն ու, ընդհանրապես, կասկածի տակ դնել Թուրքիայի կատարած ոճրագործության եղելությունն ինքնին:

Փաշինյանն ինքը Հայոց ցեղասպանությունն ուրանալու «ցրցամ տվող» հայտարարություններ արդեն մի քանի անգամ արել է, ինչը արձանագրել է նաև հանրահայտ «Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը»:Փաշինյանի ու նրա քպականների ուրացումային դիքավորման ու հայտարարությունների խորապատկերում էլ ավելի է ընդգծվում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչելու հասարակական-քաղաքական գործողությունների ու դրսևորումների առանձնահատուկ խորհուրդն ու կարևորությունը այս տարի՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: Ինչպես արդեն նշել ենք, ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած «Ջահերով երթը», որ կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ խորհրդանշական 19:15- ին: Հասկանալի է՝ նույն շեշտադրումն է ունենալու նաև Ապրիլի 24-ի ժողովրդական ահռելի հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...

Նորմալ մարդու ընկալման տիրույթում չի տեղավորվում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություն համարվողները, ոճրագործ Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված, մեզ ուզում են զրկել Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, նաև ուզում են ստիպել՝ հրաժարվել դրա ճանաչման համար պայքարից:

Հանրահայտ է. ցանկացած ոճրագործություն, որը չի ճանաչվում և չի դատապարտվում, իր շարունակությունն է ստանում, կրկնվում է, իսկ ոճրագործը դառնում է էլ ավելի սանձարձակ:

Հայոց ցեղասպանությունը՝ Թուքիայի կողմից կատարված ոճրագործությունը, մնաց առանց պատժի: Որպես հետևանք՝ ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հիշողություն, այլ նաև մեթոդ՝ հակահայ քաղաքականության համար: Եվ այդ մեթոդն ուղիղ կիրառվեց Արցախում, Արցախի բազմահազարամյա բնիկ հայության դեմ, նախ՝ ագրեսիայով, ապա՝ տևական շրջափակմամբ, իսկ 2023-ի սեպտեմբերին՝ արդեն ֆիզիկական համատարած բնաջնջման սպառնալիքի պայմաններում իրականացված բռնի տեղահանությամբ:

Իսկ ապրիլի 23-ին ու 24-ին իրականացվելիք երթերն ու խոնարհումները հիշատակման հետ մեկտեղ հատկապես այս տարի ունեն առավել մեծ խորհուրդ՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հայ ժողովուրդը չեն. հայ ժողովուրդը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ անում են նրանք, հայ ժողովուրդը համաձայն չէ ուրացման ու մանկուրտացման քաղաքականության հետ: Եվ այդ անհաշտությունը լավագույնս ամփոփված է, ի մասնավորի, «System of a Down» խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի գրառման մեջ. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է Ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






ՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել ՕդեսայումԻնչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորըԻնչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top