150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն Ասրյան Կո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանում Ցավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. Զաքարյան Մի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Սարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նա Իրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջ Գյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհուն Հռոմի պապի մահվան պատճառը հայտնի է Մալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ) Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)

150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն Ասրյան

Մշակութային

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Է

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ համար տարին հոբելյանական է. օրերս նա նշել է 70-ամյակը: Անցած տարիների ընթացքում նա իր արվեստով ոչ միայն նվաճել է լայն լսարանի սիրտը, այլեւ մեծ ավանդ է ունեցել ազգային երգի պահպանման, զարգացման եւ արցախյան կոլորիտը սերունդներին փոխանցելու գործում:

Մադլեն Ասրյանը ոչ մի դեպքում չհամալրեց անտարբեր կամ կրավորական վարքագիծ դրսեւորող մշակութային գործիչների շարքերը: Արցախի կորստի հետ երբեք չհամակերպված երգչուհին դարձել է համահավաք արցախցի այայի ճիչը՝ մշտապես իր համարձակ քաղաքացիական դիրքորոշումներն ու տեսակետներն արտահայտելով:

Նրա կատարումները միշտ աչքի են ընկել ոչ միայն գեղեցիկ ու հայեցի մատուցմամբ, այլ նաեւ անկրկնելի զգացմունքայնությամբ, որոնք ներթափանցում են ոչ միայն ունկնդիրների ներաշխարհը, այլեւ կարեւոր դաս տալիս՝ խորհելու, սթափվելու, ոտքի կանգնելու… Մադլեն Ասրյանի «Կանգ առեք, հայե՛ր» երգը համայն հայությանն ուղղված կարեւոր կոչ է, «Կամանդոս»-ը՝ հարգանքի տուրք ՀՀ ազգային հերոսին, իսկ «Հադրութ», «Ասկերան», «Արցախին», «Ղարաբաղի հորովել», «Իմ Շուշի» երգերում այնքան սեր ու ջերմություն կա, որ ունկնդրելիս մտովի հասնում ես Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի ու Ամարաս, Գանձասար ու Դադիվանք, կարոտդ առնում «Դեդո-բաբո» հուշարձանից, շնչում Ջդրդուզի մաքուր օդը, հովանում «Հովանոց» ջրվեժի մոտ, երազանք պահում Տնջրի հսկայական ծառին փարված, զգում ժինգյալով հացի բույրը:

Երգչուհու արվեստի արժեքն անգնահատելի է, իսկ իր ճանապարհը՝ օրինակ թե՛ երիտասարդ արվեստագետների, թե՛ երաժշտասերների համար։ «Իրավունք TV»-ի տաղավարում հոբելյարը կիսվել է մեզ հետ իր հույզերով, ապրումներով եւ վեր է հանել իրեն ցավ պատճառող խնդիրները:

«2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԵՐԳՆԵՐ ՉԵՄ ՏՎԵԼ»

— Տիկին Ասրյան, «Իրավունք»-ի ողջ անձնակազմի կողմից շնորհավորում ենք Ձեր տարեդարձը: Հոբելյանական մենահամերգի սպասե՞նք:

— Դե, ինչպես նկատել եք, ես 2020 թվականից հետո համերգներ չեմ տվել, բայց որոշել եմ արդեն սկսել համերգների շարք՝ Երեւանում ու Հայաստանի տարբեր քաղաքներում: Հայաստանի սահմաններից դուրս կցանկանայի եւս համերգներով հանդես գալ, սակայն մի քիչ դժվար է՝ հովանավոր է հարկավոր, իսկ սահմանից ներս պետք է աշխատենք, որ համերգները կայանան եթե ոչ գյուղերում, ապա գոնե մեծ քաղաքներում լինեն համերգներ:

Դժվա՞ր չէ հիմա երգել արցախցու երգը:

— Դե ուզեմ-չուզեմ պիտի երգեմ, որքան էլ դժվար լինի: Չէ որ մշակույթն է պահում ու պահպանում ազգը: Ես պետք է սկսեմ իմ համերգաշարը, եւ արցախյան երգերը անպայման ընդգրկված կլինեն: Ի դեպ, վերջերս ինձ զանգահարեցին դպրոցներից մեկից եւ հայտնեցին, որ իրենք ցանկանում են, որ ես աշակերտներին ծանոթացնեմ Արցախի երգերի հետ: Ես մեծ սիրով դա կանեմ, պարզապես, հիմա փոքր-ինչ զբաղված էի ծննդյանս առիթով, քանի որ դեռ շարունակվում են միջոցառումներն ու շնորհավորանքները: Վստահաբար կարող եմ ասել, որ շուտով կայցելեմ դպրոցներ եւ արցախյան երգ ու պարի հետ կծանոթացնեմ աշակերտներին:

«ՊԵՏՔ Է ԱՅՆՊԵՍ ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԸ ԵՎՍ ՊԱՀՊԱՆՎԻ»

Իսկ արցախյան բարբառն ընկալելի կլինի՞ մատաղ սերնդի համար:

— Արցախյան բարբառը տրամաբանական է: Երբ շատ խորը տրամաբանում ես, հասկանում ես, թե ինչ է ասվում: Առհասարակ, մեր հայ ազգը բազմաշերտ հարուստ բարբառներ ունի՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի, Ջավախքի… Մենք պետք է այնպես անենք, որ Արցախի բարբառը եւս պահպանվի եւ փոխանցվի մատաղ սերնդին: Տա Աստված, որ Արցախս հետ բերենք եւ այնտեղ նշենք մեծ համերգներով մեր վերադարձը: Ի դեպ, երբ 1992 թվականին Շուշին ազատագրեցինք, ես մի երգ գրեցի, որի ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության հեղինակն եմ: Հույս ունեմ, որ կրկին նման պահեր դեռ կապրենք:

Եթե հիմա այս պարտությունից հետո երգ գրեք, ի՞նչ կգրեք, ի՞նչ խոսքերով

— Ես սա պարտություն չեմ համարում: Սա ծախված, հանձնված բան էր: Այդկերպ տվեցին իմ հայրենի Արցախը: Ի դեպ, ես ունեմ եւս մեկ երգ 90-ականներին գրված, կոչվում է «Իմ հայրենի Արցախ»: Շատ կցանկանամ Արցախս հետ վերադարձնենք գերությունից: Իմ Արցախը գերության մեջ է, ինչպես Արցախի նախկին ղեկավարները, մեր երիտասարդ տղաները, որոնցից մեկը եղբորս փեսան է: Եղբայրս չդիմացավ՝ մահացավ: Այնտեղ տուն-տեղ թողած, այդքան արհավիրքներ տեսած եղբորս աղջիկը, առանց ամուսին պահում է երեք անչափահաս երեխաների: Ինչ վերաբերում է, թե ինչ կգրեի, չեմ կարող ասել: Դա պահն է թելադրում, ինչպես այն երգերի դեպքում, որոնք գրել եմ: Երբ գա պահը, երբ կորոշվի ինչ գրել, անպայման կգրեմ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՛ՒՆ, ՄԻ ՔԻՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՂԵՔ»

Մեզ հավաքական ուժ է հարկավոր, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է վերստին մի բռունցք դառնալ, համախմբվել:

— Ես այդպիսի կոչ ունեմ, որ բոլորը միանան, սակայն ներկայիս իշխանության տեսակետն այլ է: Եթե այս իշխանության օրոք հողեր է տրվում, Արցախ է հանձնվում թշնամուն, ապա ինչպե՞ս նրանց հետ համախմբվել: Ցանկանում եմ անդրադառնալ արցախցիներին որպես սոցիալական աջակցություն տրամադրվող 40+10 գումարներին, որը կտրում են: Երբ եկան արցախցիները, բոլորին տվեցին այդ գումարները: Հիմա ի՞նչ եղավ, տարիուկես անց հարստացա՞ն: Այդ գումարով արցախցիները տան վարձ էին տալիս, իսկ այդ տան վարձը հայաստանաբնակ հայությանն էր: Այսինքն՝ այնտեղից վերցնում էին, տալիս էին հայաստանաբնակին, ով արցախցուն տուն էր տվել վարձով: Արցախցուն ի՞նչ մնաց: Նա նույնիսկ չի կարողանում հաց գնել: Իշխանությո՛ւն, մի քիչ մարդկային եղեք: Դուք եք Արցախը հանձնել, արցախցիներին տեղահան եք արել, տնից-տեղից, բնօրրանից, հայրական հողից կտրել եք, ուրեմն՝ պարտավոր եք ապահովել նրանց այնքան, որքան պետք է՝ մինչեւ բնակարան կունենան: Շատ-շատերն են ասում, մեզ պետք չէ այդ գումարը, մեզ մեր հողը տվեք: Ճի՛շտ են ասում՝ 150.000 արցախցուն հետ վերադարձրեք Արցախը: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսից կտրելուն, դա գերանմարդկային վերաբերմունք է արցախցու հանդեպ: Ես գիտեմ, որ Հայաստանից 19.000 արցախցի է գնացել: Գնացել են, որովհետեւ ոչ մի հեռանկար չեն տեսել Հայաստանում, եւ ստացվում է, որ գնացողները ճիշտ էին՝ ճիշտ հասկացան եւ շուտ գնացին:

Այցելե՞լ եք արցախցիներին, ովքեր արդեն տեւական ժամանակ է, ինչ Ազատության հրապարակում հենց այս հարցով նստացույց են իրականացնում:

— Այո՛, իհարկե, եղել եմ այնտեղ, մասնակցել եմ ամենին: Մարդիկ արդարացի պահանջ են ներկայացնում: Եթե այս իշխանությունը նրանց գումարը չկտրեր, նրանք դուրս չէին գա: Ոչ մի անգամ նրանք դուրս չէին եկել:

Գուցե հենց սխալն այն է, որ դուրս չե՞ն եկել

— Միանշանակ համաձայն եմ, ասեմ ավելին՝ ոչ թե պետք է դուրս գային, այլ այդ 150.000 մարդը պիտի գար կառավարության շենք մտներ եւ ինչ-որ պետք է աներ: Ցավալին այն է, որ իշխանությունն ինչ անի, մարդիկ ընդունում են, իսկ ես չեմ ընդունել եւ չեմ ընդունի: Արդար պայքարել եւ պայքարելու եմ: Ասում են՝ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, այն սարերը ձնոտ էին, այն լիճը սեւ էր եւ այլն… Ժողովո՛ւրդ ջան, դա մեզ համա՞ր էր վատը, իսկ մեր թշնամիների համար շատ էլ լավն է: Ինչքան հարստություն ենք տվել այդ թշնամիներին: Արցախում քանի՞ ոսկու հանք կա, Արցախում ինչքան հարստություն կար, որ դրանք եկան տիրացան: Էլ չեմ ասում մեր եկեղեցիներն ու սրբավայրերը: Այդքանը բավական չէ, մի հատ էլ պետք է սարեր տանք, ճանապարհ տանք: Ինչո՞ւ, խաղաղությո՞ւն ենք ուզում: Եթե իրենց ասած խաղաղությունն այն է, որ Հայաստանն էլ տանք, խաղաղ ապրենք, ապա էլ նրանք ո՞ւմ հետ են կռվելու, իրենք իրենց հե՞տ:

«ԱՄՈ՛Թ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ՄԻ ՀԱՏ ԼՐՋԱՑԵՔ»

Իսկ ո՞վ է որոշում իմ փոխարեն, Ձեր փոխարեն, որ պետք է Հայաստանը տանք….

— Ինքը, անունն էլ չեմ ուզում տալ: Ես համարում եմ, որ դա միանձնյա որոշում է: Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին միանձնյա որոշեց եւ տվեց Արցախի 75 տոկոսը, այնպես էլ հիմա է որոշում: Զարմանում եմ, որ այսքան ճկուն ուղեղը հայի համար չի, այլ աշխատում է թշնամու համար: Ես համարում եմ, որ նա ճկուն ուղեղ ունի, որ նրա առաջը չեն կարողանում առնել, նրան չեն կարողանում պատասխանել, այսինքն՝ նրա դեմ ոչինչ չեն կարողանում անել: Եթե ճկուն ուղեղ չէ, ապա ի՞նչ է: Նրան հակադարձող չկա, պատասխանող չկա:

— Նրան հակադարձողներ եղել են, սակայն իրենց համարձակ խոսքի համար այս պահին էլ գտնվում են անազատության մեջ

— Այո՛, գիտեմ: Ով փորձում է խոսել, նրան անմիջապես փակում են, որ այլեւս չշարունակի: Բայց ճարը դա չէ: Ճարը պետք է լինի, որ երկրի ղեկավարը երբ արդյունավետ չի աշխատում՝ հանուն հայրենիքի, ապա նա պետք է վայր դնի իր լիազորությունները: Բայց այս մարդը չի գնում:

Չի գնում, ուրեմն՝ պետք է ուղարկել: Ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում հեռացնել այս իշխանությանը:

— Կազմակերպում է: Մի օրինակ բերեմ. 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը հավաքեց ժողովրդին, եւ հրապարակում տեղ ու դադար չկար, սակայն ընտրություններին ի՞նչ եղավ: Բոլորը, ովքեր հավաքվել էին հրապարակում, գիտեին, որ պետք է ընտրվի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը: Թե ինչու չեղավ, մենք բոլորս գիտենք: Հիմա շատերն են փոշմանել եւ դեմ են այս իշխանությանը, բայց հիմա էլ գնում են մի այլանդակ ինչ-որ մեկի հետեւից: Ամո՛թ է, ժողովուրդ ջան: Մի հատ լրջացեք: Մենք հայրենիք ենք կորցնում, իսկ դուք անլուրջ քայլեր եք անում: Երբ ընդդիմությունը հավաք է անում, այդ փոշմանածներդ դուրս եկեք հրապարակ: Եթե դուրս չեք գալիս, ուրեմն՝ չեք փոշմանել:

«ԻՆՉԻ՞Ն ԵՔ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ԳԱՆ ՀԱՍՆԵՆ ԵՐԵՎԱ՞Ն»

Բայց նրանք էլ, ովքեր դուրս են գալիս, տեսնում են, որ ոչինչ չի փոխվում, իրենց էլ ուղարկում են տներով: Մարդիկ էլ չեն հավատում ոչ ոքի…

— Դրա համար, որ բոլորը հավաքվեն, շատ մարդ դուրս գա, ամեն բան կհաջողվի: Երբ հիմա ընդդիմությունը կազմակերպում է հավաք, այն թիվը չի ստանում, ինչ-որ հարկավոր է: Դուրս եկեք, հասարակ ժողովո՛ւրդ: Դա ձեզ համար է, գիտե՞ք: Հիմա գո՞հ եք, լա՞վ եք, շա՞տ եք հարստացել 2018 թվից մինչ հիմա: Արցախ չկա, սահմանները տալով` գալիս է: Ինչի՞ն եք սպասում, որ գան հասնեն Երեւա՞ն: Ես միշտ կոչ եմ արել ներկա եւ նախկին իշխանություններին, ՀԿ-ներին, կուսակցություններին, որ համախմբվեն մեկի շուրջ, ոչ թե «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակը դառնան՝ ամենքը քաշում են վերմակն իրենց վրա, որ իրենք լինեն երկրի ղեկավար: Չի՛ լինելու, դուք շատ փոքր եք: Պետք է փորձված, վստահելի մարդու կողքին հավաքվել: Իմ այս հարցազրույցը մի քիչ նման է զարմանքի, ես զարմացած եմ մեր ժողովրդի վրա: Ինչի՞ն եք սպասում, ժողովուրդ ջան:

Իսկ արվեստագետները ինչի՞ն են սպասում, որ շարունակում են լռել:

— Արվեստագետներն իրենց հացից են վախենում, ինչպես ինձ հեռացրին աշխատանքից մի մեկնաբանություն գրելու համար: Չեմ կարծում, որ պետական կառույցներում բոլոր աշխատողները սիրահարված են այս իշխանությանը, պարզապես, լռում են, որ իրենց աշխատանքը չկորցնեն: Հո՞ միայն ՔՊ-ն չի աշխատելու:

Այսինքն՝ օրվա հացն ավելի կարեւո՞ր է, քան երկրի փրկությունը:

— Եթե երկրի փրկությունը կարեւորեին, ապա 2018 թվականին չէր գա այս իշխանությունը: Այստեղ շատ մեծ աշխատանք է պետք, որովհետեւ շատ-շատերն են վախենում աշխատանք կորցնելուց:

— Պետք է պահենք մեր արժանապատվությունը, որ թշնամին նույնիսկ հարգի ու հաշվի նստի մեզ հետ, ոչ թե ապրենք վախերով…

— Համաձայն եմ: Ձեզ թվում է՝ թշնամին հարգո՞ւմ է մեզ հիմա: Ոչ՛, թշնամին ծիծաղում է մեզ վրա: Ու ոչ միայն թշնամին է ծիծաղում, այլ ողջ աշխարհն է ծիծաղում, ով գիտի Հայաստանն ինչ էր եւ ինչ դարձավ: Երբ Հայաստանի սահմաններից դուրս առաջ մարդիկ հպարտորեն ասում էին, որ հայ են, հիմա ամաչում են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհունՀռոմի պապի մահվան պատճառը հայտնի էՄալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ)Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականները առաջինն են թիմային հաշվարկում Ո՞ր պատգամավորն է Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը․ ԲացառիկՀայաստանի և ՌԴ-ի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը խորացման ճանապարհին է. Սերգեյ ԿոպիրկինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմինԼենինի դամբարանը կփակվիՊուտինը մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա ժամանող հյուրերի հասցեին ԵՄ-ի սպառնալիքներըՍպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.amՀռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ինԹրամփը ներկա կլինի՞ Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պուտինի մամուլի քարտուղարի պարզաբանումըՊուտինը ստորագրել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիրը վավերացնող օրենքը«Օ» բանակախումբը հարձակման անցավ ամբողջ Պոկրովսկի ճակատի ողջ երկայնքով (Քարտեզ)ԶԼՄ-ների դեմ դիվերսիա՞ է նախապատրաստվում.Armenian infoԱՅՍՕՐ, ԱՊՐԻԼԻ 21-Ը, ՄԵԾ ՀԱՅ, ՊԵՏԱԿԱՆ - ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀակոբյան Հրաչիկը պարզապես որոշել է ավելորդ անգամ չհայհոյվել.Armenian infoՍահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ.Մհեր ԳրիգորյանՄենք Կովկասում համակարգված քաղաքականություն ենք վարում. Իրանի արտգործնախարարՊապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան. ինչ արարողություններ են սպասվում մինչև նոր պոնտիֆիկոսի ընտրությունըՕմանի սուլթանը ժամանել է ՌԴՀայտնի է դարձել՝ ինչ կարող է խնդրել Թրամփը Էրդողանից Իրանի դեմ հակամարտությունումԱպրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումըՀայտնի է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո գահի տեղապահի անունըԻտալիան դեմ է ԵՄ-ի վերազինման ծրագրին․ El PaisՊեսկովը պատասխանել է Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքման մասին խոսքերինՀոլիվուդյան զույգի ավարտը․ Մայքլ Դուգլասը բաժանվում է Քեթրին Զետա-Ջոնսից Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք համերգը հանդիսատեսին կտանի «Սիրո ճանապարհներ»-ովԱՄՆ դոլարը կտրուկ անկում է գրանցել՝ հասնելով երեք տարվա իր նվազագույնինԻսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը թիրախավորում է լրատվամիջոցներին (տեսանյութ)Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավորԻտալիայի վարչապետը մեկնաբանել է Հռոմի պապի մահվան լուրըԿոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվելԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)«Դա Ադրբեջանի քաղաքական օրակարգից բխող է». Ալեքսանյանը՝ Բաքվում դատավարությունը Հ1-ի կողմից չլուսաբանելու մասինԹրամփը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից․ ՔելլոգՊարույր Հայրիկյանը վերընտրվեց ԱԻՄ նախագահԳլուխդ պատով տվեցիր. Գեղամ Մանուկյանը` Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոցԵկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ըԼեզվակռիվ՝ ԱԺ–ում․ «Ամոթ ա էլի, ցինիզմն էլ չափ ու սահման ունի» (տեսանյութ)Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top