Մալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ)
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանի (77 կգ) եզրափակիչ գոտեմարտը ճանաչվել է մրցաշարի լավագույն պահ, հայտնում է Ըմբշամարտի միջազգայի ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունը։
UWW-ն երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել. Ամոյանի հաղթական գոտեմարտն ստացել է ձայների 37 տոկոսը։
26-ամյա Ամոյանը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոյիձեին և դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն։