Անպարտելի հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Ծանր քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանն Օռլանդոյում անցկացրած հերթական մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Դաջուան Քալոուեյին (11-4): Մենամարտի ելքը վճռվել է 5-րդ ռաունդում, երբ Հովհաննիսյանի հարվածներից 190 կգ կշռող մրցակիցը ընկել է ռինգի հատակին:
Ի դեպ, հայ բռնցքամարտիկի համար սա 7-րդ նոկաուտով հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: