Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականները առաջինն են թիմային հաշվարկում
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթեցին թիմային պայքարում:
Կանանց Հայաստանի հավաքականը նվաճեց երկամարտի երեք արծաթե մեդալ: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ):
Տղամարդկանց հավաքականը երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի չեմպիոն դարձան Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), փոխչեմպիոն` Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալի արժանացան: