ԱՅՍՕՐ, ԱՊՐԻԼԻ 21-Ը, ՄԵԾ ՀԱՅ, ՊԵՏԱԿԱՆ - ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Այսօր, ապրիլի 21-ը, մեծ հայ, պետական - հասարակական - քաղաքական ականավոր գործիչ, հայ ժուռնալիստիկայի երախտավոր, լեզվաբան, պատմաբան, հրապարակախոս, լրագրող, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /ՄԻՆԱՅԻՉ / ծննդյան օրն է, 111-ամյակն է լրանում։ Տարիներ շարունակ եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, ՀԽՍՀ Մշակույթի նախարար, Տերմինաբանական պետական կոմիտեի նախագահ։
Ժուռնալիստիկա է դասավանդել Լենինականի /Գյումրի /Մանկավարժական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։ «Ժուռնալիստիկան, Ժուռնալիստը և ժամանակը» գրքից զատ, գրել է մի շարք մենագրություններ։ Բաղդասարյանը շատ նվիրված էր իր ծննդավայր Հայրենյաց գյուղին։ Նրա անմիջական ջանքերի է շնորհիվ կառուցվել է Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և նշվել Եղեռնի 50 ֊ամյակը, կառուցվել Երևանի Երիտասարդական պալատը։ Բաղդասարյանը շատ հումորով, բարի, հիանալի անձնավորություն էր ։Երկրային կյանքից հեռացել է 1995 թվականի սեպտեմբերի 18֊ին, Երևանում, հուղարկավորել է Թոխմախի գերեզմանատանը։ Մեծ հայի պայծառ հիշատակը վառ է հարազատների, ընկերների, սաների, նրան ճանաչողների սրտերում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


