Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք համերգը հանդիսատեսին կտանի «Սիրո ճանապարհներ»-ով
Մշակութային
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 26-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է իր հյուրընկալ համերգասրահ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին:
Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ՝ մեներգեր և զուգերգեր: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, ինչպես նաև՝ երիտասարդ, շնորհալի երգչուհիներ Աննա Գաբրիելյանը /սոպրանո/ և Լիանա Սիմոնյանը /սոպրանո/: