Իտալիան դեմ է ԵՄ-ի վերազինման ծրագրին․ El Pais
Միջազգային
ԵՄ վերազինման ծրագիրը, որը ենթադրում է 800 միլիարդ եվրոյի ներդրում, կհանգեցնի միավորման փլուզմանը: Այս մասին El Pais թերթի հետ զրույցում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։
Քաղաքական գործիչը բացասական է գնահատել «պատրաստակամություն 2030» պաշտպանական նոր ռազմավարությունը։ Նա նշել է, որ ուժեղացված սպառազինությունը միայն անվտանգության պատրանք կստեղծի։
«Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար բարգավաճման լավագույն երաշխիքը երկխոսությունն է, որը չենք կարող վստահել միայն Թրամփին», - եզրափակել է Կոնտեն։