Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

«Դա Ադրբեջանի քաղաքական օրակարգից բխող է». Ալեքսանյանը՝ Բաքվում դատավարությունը Հ1-ի կողմից չլուսաբանելու մասին

Ներքաղաքական

Բաքվում ընթացող դատավարությունը  լուսաբանելը, կոնկրետ սոուսով լուսաբանելը, կարծում եմ՝ այդքան էլ Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը որեւէ կերպ դա չի լուսաբանում:

«Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որովհետև դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ եթեր է տվել Ադրբեջանը»,-ասաց նա:

Հարցին՝ այսինքն չպետք է դա լուսաբանել, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ