Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:
Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը։
Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Ֆավորիտը Վարազդատ Լալայանն է: Նախնական հայտը երկամարտում 450 կգ է:
Տղամարդկանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Կանանց +87 կգ քաշայիների A խմբում մրցահարթակ դուրս կգան Ջուլիետա Ավանեսյանը եւ Մերի Թումասյանը: Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 10 ծանրորդ: Ջուլիետա Ավանեսյանի նախնական հայտը երկամարտում 225 կգ է, Մերի Թումասյանը հայտավորվել է 215 կգ-ով:
Կանանց +87 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:00-ին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 9 մեդալ՝ 1 ոսկի, 6 արծաթ, 2 բրոնզ: