«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանին քիչ խաղաժամանակ տրամադրելու մասին
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանին քիչ խաղաժամանակ տրամադրելու պատճառների մասին, հաղորդում է «Спорт Экспресс»-ը:
«Նաիրը լավ է մարզվում, բայց օբյեկտիվորեն, Պինյաևը, որը խաղում է Տիկնիզյանի դիրքում, բավականին լավ տեսք ունի և արդյունք է տալիս: Մենք ունենք առողջ մրցակցություն: Նույնը Սիլյանովի և Սամոշնիկովի հետ կապված: Դժվար ընտրություն է, բայց հավանաբար օբյեկտիվ: Պարզ է, որ ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, Նաիրն էլ ավելի շատ է ուզում խաղալ: Բայց Տիկնիզյանը հասկանում է, որ մրցակցություն կա»,- ասել է ռուս մասնագետը: