Ուժեղ եռօրյա մագնիսական փոթորիկներ են սպասվում
ՄիջազգայինԱյս գիշեր սկսված G1 կարգի թույլ մագնիսական փոթորիկը միայն նախազգուշական էր այս շաբաթ սպասվող երկարատև գեոմագնիսական փոթորիկների մասին:
Արեգակի վրա նոր, բացառիկ մեծ պսակային անցքը սպառնում է մեր մոլորակին եռօրյա մագնիսական փոթորիկով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում այս խոռոչը զգալիորեն մեծացել է՝ կլանելով Արեգակի հասարակածային շրջանների մի մասը, որտեղից Երկրի վրա հարվածը գալիս է 100% հավանականությամբ։
Կանխատեսվում է, որ փոթորկի ակտիվացումը կսկսվի երկուշաբթի գիշեր, երբ արևային քամին կհասնի Երկիր։ Այն իր գագաթնակետին կհասնի երեքշաբքի օրը, եւ միայն չորեքշաբթի գիշերբաից կսկսվի աստիճանական անկում: