Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ոչ թե վիտամիններ, այլ «թույն». բժիշկը նշել է, թե որ հատապտուղները չի կարելի գնել վաղ գարնանը

Սպառողի անկյուն

Գարուն է, ինչը նշանակում է, որ խանութների դարակներում ավելի շատ թարմ մրգեր և հատապտուղներ են հայտնվել։ Բայց պետք չէ ամեն ինչ միանգամից գնել՝ մտածելով, որ դա կլրացնի այն վիտամինները, որոնք պակասում էին ձմռանը։

Բանն այն է, որ նման պտուղները բացի օգտակար լինելուց, կարող են լուրջ վնաս հասցնել։ Ինչպես պարզաբանել է գաստրոէնտերոլոգ և դեղաբան Ռուստեմ Սադիկովը SM-News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հատապտուղների և մրգերի մեծ մասը մշակվում է տարբեր քիմիական նյութերով։ Դա արվում է, որպեսզի պտուղներն ավելի արագ հասունանան և շուկայական տեսք ունենան։

Ուստի, ընդգծեց փորձագետը, եթե վաղ գարնանը վաճառքում տեսնեք վառ կարմիր ելակ, մի շտապեք գնել այն։ Հատապտուղը կարող է առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնել և նույնիսկ թունավորումներ առաջացնել:

Բացի ելակից, վաղ գարնանը բժիշկը նաև խորհուրդ տվեց հրաժարվել դեղձ, ելակ, ազնվամորու, մոշ և կեռաս գնելուց։ Ավելի լավ է սպասել մինչև այն սեզոնը, երբ այս պտուղները հասունանան։

Սովորականից շուտ աճեցված մրգերն ու հատապտուղները հաճախ պարունակում են թունաքիմիկատներ և նիտրատներ, որոնք կարող են թունավոր լինել մարդկանց համար, պարզաբանել է Ռուստեմ Սադիկովը։

Գաստրոէնտերոլոգը հավելեց նաեւ, որ ամբողջ տարին կարելի է ուտել խնձոր, տանձ, ցիտրուսային մրգեր, բանան, կիվի։ Այս պտուղները հիանալի պահպանում են իրենց օգտակար հատկությունները։I

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ