Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Երեւանը պահանջում է՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանին»

Թեմա

Երեւանի փողոցները սկսել են «խոսել»՝ շատերի փոխարեն: «Իրավունք»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ տարբեր վարչական շրջաններում մայրաքաղաքի մի շարք փողոցներ ողողված են թռուցիկներով՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանին» պահանջով։

Կանգառներում, լուսային խողովակների վրա, շենքերի մուտքերի մոտ փակցված լուսանկարներում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի դեմքն է, իսկ պահանջն՝ ուղիղ ու կտրուկ՝ «Անհապաղ ազատություն»:

Արդեն 10 ամիս է, ինչ Արթուր Վարդանյանը գտնվում է կալանքի տակ, նրան սպառնում է 9 տարվա ազատազրկում՝ 9 տարի առաջ հարուցված «Նորք-Մարաշի» գործով: Երբ թվում էր, թե վերոնշյալ գործը սպառվել է իրավական հարթակում, հանկարծ՝ 9 տարի անց Արթուր Վարդանյանը կրկին հայտնվում է ճաղերի հետեւում՝ այն էլ՝ առանց ծանուցման, առանց օրինական գործընթացի։

Արթուր Վարդանյանին ուղղակի փողոցից առեւանգել են՝ 2024 թվականի հունիսի 19-ին, նախօրոք Վճռաբեկ դատարանում գործի վարույթը մերժելուց հետո։ Այն, որ սա իշխանությունների քաղաքական հաշվեհարդարն է ընդդիմադիր գործունեություն ծավալած գործչի նկատմամբ, փաստել են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Այսօր Ա. Վարդանյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ