Ծանրամարտի ԵԱ. Լիանա Գյուրջինյանը` փոխչեմպիոն, Տաթեւ Հակոբյանի արդյունքը չորրորդն է
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանը (87 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։
22-ամյա ծանրորդը 246 կգ (106+140) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Նա երկրորդն էր նաև հրում վարժությունում և փոքր արծաթե մեդալի արժանացավ։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Տաթև Հակոբյանը, որը երկամարտի 232 կգ (110+122) արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Նա փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։
Եվրոպայի չեմպոն դարձավ նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան` ցույց տալով երկամարտի 267 կգ (122+145) արդյունք։