Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post
Միջազգային
Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ,- հաղորդում է South China Morning Post-ը:
Չինացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են ջրածնի վրա հիմնված ոչ միջուկային պայթուցիկ սարք։
2 կգ-անոց ռումբը ստեղծել է 1000°C-ից ավելի ջերմաստիճան ունեցող հրե գնդակ, որը տևել է ավելի քան երկու վայրկյան՝ 15 անգամ ավելի երկար, քան սովորական տրոտիլի համարժեք պայթյունը:
Սարքը միջուկային նյութեր չի օգտագործել։
Ռումբի հիմնական բաղադրիչը մագնեզիումի հիդրիդն է՝ արծաթափայլ փոշի, որն ընդունակ է զգալի քանակությամբ ջրածին կուտակել։
