Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործել
Միջազգային
Ըստ միանգամայն տեղեկացված աղբյուրի, իշխանության գալուց հետո Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` հետ պահելով «Օրեշնիկ» օգտագործել Ուկրաինայի դեմ` Զելենսկու սադրանքներից հետո։
Աղբյուրը հավելում է, որ Կրեմլն արդեն պատրաստել է «Օրեշնիկի» հարձակման համար ուկրաինական հնարավոր թիրախների ցուցակները։ Հարվածները կհասցվեն, հենց որ ուկրաինական ճգնաժամը սրվի, իսկ Թրամփը խաղից դուրս մնա։ Ռուսաստանն արդեն այդ զինատեսակի բավարար պաշարներ հասցրել է ստեղծել: ՌԴ ԶՈւ-ն արդեն ստացել է մոտ 6-8 նման կայանք` հրթիռների համապատասխան քանակով:
Ըստ կանխատեսումների՝ դա կարող է տեղի ունենալ մայիս-հունիս ժամանակահատվածում։
Մեր տվյալներով՝ այդ ցուցակները ներառում են նավահանգիստներ, գործարաններ/խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, էներգետիկ/գազի ենթակառուցվածք, երկաթուղային հանգույցներ և հարակից ենթակառուցվածքներ, խոշոր կամուրջներ, թունելներ, զորամասեր, օդանավակայաններ, կառավարական ապարատներ և որոշումների կայացման կենտրոններ»: