Ամերիկյան հեռուստաալիքը Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)
Միջազգային
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը անսպասելի սխալ է թույլ տվել և ուղիղ եթերում Կիևը ներկայացրել որպես Ռուսաստանի մաս։ Հեռարձակման տեսաձայնագրությունը հասանելի է YouTube-ում։
Այդ պահին հեռուստաալիքը հանդիսավոր երգեցողություններ էր ցուցադրում Վատիկանի, Մոսկվայի և Կիևի տաճարներից։ Ուկրաինայի մայրաքաղաքը սխալմամբ ներկայացվել է եկեղեցու տեսարաններով և «Կիև, Ռուսաստան» մակագրությամբ։
Հաղորդում է, որ ավելի ուշ հեռուստաալիքը շտկել է սխալը։
