Ծանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը 0 ստացավ պոկում վարժությունում
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 0 է ստացել պոկում վարժությունում:
Հայ ծանորրդը ձախողել է բոլոր երեք մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել նախ 152 ,ապա 153 կգ կշռող ծանրաձողերը:
Աբրահամյանն իր նորամուտն է նշում մեծահասակների առաջնություններում:
Այսօր երեկոյան 76 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը: Մրցման մեկնարկը` 20:00-ին: