Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Սպորտ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ: Տղամարդկանց պայքարում կլինեն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Արա Աղանյանը (102 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ): Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (87 կգ):

Առաջինը մրցահարթում կլինեն 102 կգ քաշայիններ Արա Աղանյանը եւ Պետրոս Պետրոսյանը: 

Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Արա Աղանյանի նախնական հայտը երկամարտում 390 կգ է, Պետրոս Պետրոսյանը երկամարտում հայտավորվել է 385 կգ-ով:

Տղամարդկանց 102 կգ քաշայինների A  խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Տղամարդկան 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը: 

Այս քաշային կարգում տիտղոսի համար մրցում են 10 ծանրորդ: Ֆավորիտները Հայաստանի ներկայացուցիչներն են, որոնք ներկայացել են երկամարտի նախնական ամենաբարձր՝ 400 կգ հայտով:

Տղամարդկանց 109 կգ քաշայինների A պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

 

Սիմոն Մարտիրոսյանը  2012 թ. երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013թ. Եվրոպայի Մ17 չեմպիոն, 2013 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2014 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ ռեկորդակիր։

Երեկոյան մրցահերթում կանանց 87 կգ քաշային կարգում մրցահարթակում կլինեն Տաթեւ Հակոբյանը եւ Լիանա Գյուրջյանը: 

Այս քաշային կարգում մեդալների համար կպայքարի 9 ծանրորդ: Լիանա Գյուրջյանի նախնական հայտը երկամարտում 240 կգ է, Տաթեւ Հակոբյանը հայտավորվել է 235 կգ-ով:

Կանանց 87 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ