Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը
Միջազգային
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան X սոցիալական ցանցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի զինադադարը։
Սիբիհան հիշեցրել է, որ մարտին Ուկրաինան Ջիդայում ընդունել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը։
«Ռուսաստանը ցանկացած պահի կարող է համաձայնել 30 օր ժամկետով ամբողջական և անվերապահ զինադադարի առաջարկին: Մենք ցանկանում ենք տեսնել, որ ռուսական ուժերը իսկապես դադարեցնեն կրակը բոլոր ուղղություններով», - ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։