Քրիստոսի հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ եւ կա հաղթանակ. Դանիելյան
Թեմա«Քրիստոսի Հարությունը հավատի, ճշմարտության և հոգևոր հաղթանակի խորհուրդն է։ Մեզ՝ հայ երիտասարդներիս համար, սա ոչ միայն հոգևոր, այլև ազգային ուղերձ է։ Հարության խորհուրդը մեզ սովորեցնում է՝ երբ պահպանում ենք մեր հավատքը, արժեհամակարգը և պատմական ինքնությունը, նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ հաղթանակը դառնում է հնարավոր։ Այս տոնը մեզ հորդորում է քայլել այն ճանապարհով, որով անցել են մեր նախնիները՝ համարձակ, համոզված և հավատով լի։ Քրիստոսի Հարությունը վկայում է. կա ՃԱՆԱՊԱՐՀ, կա ՀԱՎԱՏ, և կա ՀԱՂԹԱՆԱԿ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

