Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 81 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս եկան երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը և պատանիների Եվրոպայի չեմպիոն Մարգարիտա Առաքելյանը:
Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 100 կգ, հրում վարժությունում՝ 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ, հրում վարժության ժամանակ՝ 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում: