Ծախեցին, տվեցին իմ հայրենի Արցախը. Մադլեն Ասրյան Երեւանը պահանջում է՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանին» Ծանրամարտի ԵԱ. Լիանա Գյուրջինյանը` փոխչեմպիոն, Տաթեւ Հակոբյանի արդյունքը չորրորդն է «Ինտերը» վերջին վայրկյաններին գոլ բաց թողեց ու պարտվեց (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Ինչ էին նշանակում Սերժ Սարգսյանի խոսքերը. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ Փաշինյանը և ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը Խաղաղության համաձայնագիրը շուտ կնքելու հույս են հայտնել Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Հայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշը Ուշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն Լեւոնյան

Վաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը

Հասարակություն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

 

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

 

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

 

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

 






Ծախեցին, տվեցին իմ հայրենի Արցախը. Մադլեն ԱսրյանԵրեւանը պահանջում է՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանին»Ծանրամարտի ԵԱ. Լիանա Գյուրջինյանը` փոխչեմպիոն, Տաթեւ Հակոբյանի արդյունքը չորրորդն է«Ինտերը» վերջին վայրկյաններին գոլ բաց թողեց ու պարտվեց (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՌուսաստանում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվելԻնչ էին նշանակում Սերժ Սարգսյանի խոսքերը. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՓաշինյանը և ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը Խաղաղության համաձայնագիրը շուտ կնքելու հույս են հայտնելԻրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինՀայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշըՈւշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն ԼեւոնյանՊուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. ՊեսկովՉինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post«Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործելԿիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթովԷդուարդ Սպերցյանի ռեկորդըԿիեւը եւ Լոնդոնը համակարգում են ռազմական գործողությունները` ուղղված Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ձախողելուն«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆՄարգարիտա Սիմոնյանը պատւմել է, որ շփվում է կոմայի մեջ գտնվող Տիգրան Քեոսայանի հետՈւկրաինական ուժերը հրադադարից հետո հարվածներ են հասցրել Դոնեցկին (Ֆոտո)Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «Զատկի հրադադարը» խախտելու մեջԾանրամարտի ԵԱ. Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը մեդալներ չնվաճեցին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապԳոհար Ավետիսյանը մեծ խնդիրների առաջ է կանգնելԱմերիկյան հեռուստաալիքը Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)«Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունըԾանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը 0 ստացավ պոկում վարժությունումԽաղաղ, միասնական, համախմբված և ներդաշնակ Հայաստանը լինելու է. ԴանիելյանՌուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջԹրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումըՄտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top