Ուկրաինացի երեխաներին պատրաստում են՝ մասնակցելու ռազմական գործողություններին. WP
Միջազգային
Ուկրաինայում սկսվել է երեխաների մարտական պատրաստությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ բանակի նախկին գնդապետ Դենիել Դևիսը։
Նրա խոսքով, ուկրաինական իշխանությունների համար բավական չէ, որ երկիրն «արդեն կորցրել է մի քանի սերունդ»։
«Եվ հիմա նրանք գաղտնի ճամբարներ են կազմակերպել երեխաներին պատրաստելու համար։ Նրանք պարզապես երեխաներ են, նրանք 10-14 տարեկան են և պատրաստվում են մասնակցել ռազմական գործողությունների. Ի՞նչ կկատարվի նրանց հոգեկան աշխարհի հետ։ Սա նույնն է, ինչ նացիստական Գերմանիայում», - ասել է փորձագետը:
Նա հայտարարել է՝ նման բան հնարավոր չէ անել՝ առանց երկրի նախագահի լուռ հավանության կամ նույնիսկ աջակցության։