Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի. Հրանտ Բագրատյան

Տնտեսություն

Նախկին վարչապետ, պատգամավոր և տնտեսագետ Հրաբտ Բագրատյանը գրում է

Ուրեմն այսօր աչքովս մի տեսանյութ ընկավ, ուր Նիկոլ Փաշինյանը երկչոտ տոնով ասում է, թե իր խոստացած թալանից 2 տրլն դրամ (5 մլրդ դոլար) արդեն ետ է բերել։ Չհասկացա։ Այդ ի՞նչպես։ Դու մի ասա ՆՓ-ն նկատի ունի այն, որ բյուջեն եկամուտներով 2017թ 1.5 տրլն դրամից դարձել է 3.5 տրլն դրամ։ Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի։ Վերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել։ Դրա փոխարեն պետական պարտքը 6 մլրդ դոլարից (2.4 տրլն դրամ) դարձել է 13 մլրդ դոլար (5.2 տրլն դոլար)։ Այն է, ավելացել է 2.8 տրլն դոլարով։ Ընդ որում այդ 2.8 տրլն դոլարից 2.4-ը 13-14% վերցրած ներքին պարտք է; Եվս 1. տրլն-ով բյուջեն ավելացել է գնաճի հաշվին։ Պարտք ես վերցնում մտցնում ես բյուջե ու ՔՊ-ականներին պարգևավճար տալիս ու ասում ես թալանի դեմ ես պայքարու՞մ։

Հիմա հարց. ի՞նչքան ենք հանդուրժելու սրա ստերը։ Նույն ձևով ստում է սահմանազատումից, խաղաղության պայմանագրից, եվրաինտեգրացիայից, ՀԱՊԿ անգործությունից, պատմությունից և այլն։

p.s. Այս թեմաներով բազմիցս բանավեճի եմ հրավիրել ՆՓ-ին՝ ապարդյուն։ Պետրոսը կարգադրել է բոլորին. Բագրատյանը Հ1 չպիտի գա։ Գիտի թե Հ1 իրա հոր տունն է։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ