Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում կլինի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը: Կանանց 81 կգ քաշայինների պայքարում կլինեն երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը եւ պատանիների Եվրոպայի չեմպիոն Մարգարիտա Առաքելյանը:
Առաջինը մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը:
Կանանց 81 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 11 ծանրորդ: Էմմա Պողոսյան նախնական հայտը երկամարտում 337 կգ է, Մարգարիտա Առաքելյանինը՝ 327 կգ:
81 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Երեկոյան մրցահարթակում կլինի Դավիթ Հովհաննիսյանը:
Դավիթ Հովհաննիսյանի նախնական հայտը երկամարտում 380 կգ է, Նասարինը՝ 385 կգ:
Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: