Ռուսաստանը միակողմանի դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները մինչեւ ապրիլի 22-ը Արցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում, Սուրբ Զատիկի պատարագին ընդառաջ. տեսանյութ Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՄԻՊ Պետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին Կաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ Ա Երուսաղեմի Սուրբ գերեզմանի եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ կրակի ամենամյա վայրէջքը (Տեսանյութ) Վարազդատ Մինասյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ Ուկրաինացի երեխաներին պատրաստում են՝ մասնակցելու ռազմական գործողություններին. WP Մենք ունենք ինֆորմացիա․ Վարդան Ղուկասյանը իր դեմ նախապատրաստվող հնարավոր մահափորձի մասին է խոսել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանը

«Փաստ». Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ ճանապարհին խութերի ու դժվարությունների է բախվել, բայց և ակնառու հաջողությունների հասել։ Այսօր արդեն աշխարհի առաջատար բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք է։

Ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ եղել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է Ցեղասպանությունը մոռացության մատնելու, ուրանալու, արտաքին քաղաքական գերակայություններից հանելու համար։ Չի բացառվում, որ մի օր էլ բանը հասնի ժխտմանը։
Այդուհանդերձ, որքան էլ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն անտեսել, երկրորդ պլան մղել, այլ հարթություն տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, փաստ է, որ դա չի հաջողվելու։ Հայ ժողովրդի ինքնության մի կարևոր մասնիկն է դարձել ճանաչման գործընթացը, ու ոչ միայն Հայաստանում։ Եվ հարկավոր է հասկանալ, ուսումնասիրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նոր բա՞ն է, թե՞ ի սկզբանե նրա մեջ ներդրված է ուրացողի խարանը։

Այս տարվա հունվարի 25-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը կեղծ հայտարարություններ է արել՝ կրկին փոթորկելով հանրությանը։ Ասել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, Փաշինյանը կարևորել էր նաև մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։

Այդուհանդերձ, այս հայտարարությունը եզակի չէր։ Ընդ որում, նա Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական է արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2009 թ., երբ Փաշինյանը ազատազրկված էր, «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»» վերտառությամբ հոդված էր գրում՝ նշելով, թե «որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»։

2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նա կրկին անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշում էր Փաշինյանը:

Այս տարվա մարտի 13-ին էլ պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ», - նշել էր Փաշինյանը։

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։ Այս գրառումը մեծ տարածում է գտել և դարձել քննարկման առարկա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





Ռուսաստանը միակողմանի դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները մինչեւ ապրիլի 22-ըԱրցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում, Սուրբ Զատիկի պատարագին ընդառաջ. տեսանյութՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՄԻՊ«ԲՐՈՆԶԻ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՄԵԿՆԵԼ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու ՓարիզինԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱԵրուսաղեմի Սուրբ գերեզմանի եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ կրակի ամենամյա վայրէջքը (Տեսանյութ)Վարազդատ Մինասյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետՈւկրաինացի երեխաներին պատրաստում են՝ մասնակցելու ռազմական գործողություններին. WPՄենք ունենք ինֆորմացիա․ Վարդան Ղուկասյանը իր դեմ նախապատրաստվող հնարավոր մահափորձի մասին է խոսելՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ ենԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանըԱյսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետԲայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի. Հրանտ Բագրատյան20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը. ԱջապահյանՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը շնորհավորեց Վարդան ՂուկասյանինԻնչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցներին՝ մահափորձի երկրորդ սերիային. Ղուկասյան (Տեսանյութ)ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներինԿուրսկում ուկրաինական վերահսկողության տակ մնաց միայն մեկ գյուղ, որտեղ ռուսները հարձակվում են (Քարտեզ)Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն ԱլեքսանյանինԷդ ի՞նչ hարձակnւմ էր վրես, Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել. Վարդան ՂուկասյանԸնտրեք ձուն և իմացեք, թե ճակատագիրը ինչ նվեր է պատրաստել ձեզ համարՏիգրան Ավինյանի հոր անունո՞վ են սակուրայի տնկիները ներկրվել Հայաստան. քաղաքապետը չցանկացավ մեկնաբանել2025 թվականի ապրիլի վերջին երջանկությունն ու բախտը կմտնեն կենդանակերպի 2 նշանների կյանքՎարդան Ղուկասյանի երդման արարողությանը ներկա են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներըԻ՞նչ ծաղիկներ են խորհրդանշական լինելու Զատիկի սեղանինՄանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը՝ երդմնակալությանը մասնակցելու մասինՄենք ջրի սղություն ունեցող երկիր ենք. ԷրդողանՈՒՂԻՂ. Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունըՊՆ-ն հայտարարություն է տարածելԱստղագուշակ ապրիլի 19-ի համար․ Կարիճներին՝ ուժեղ ինտուիցիա, Այծեղջյուրներին՝ պարտավորություններՌուբլին սրընթաց աճում է. Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ին«Քաղցր թույն»՝ դպրոցում. ինչո՞ւ են խուզարկել թիվ 19 դպրոցի աշակերտներինԿենդանակերպի այս նշաններին ապրիլի 19-ից փողի գետ է սպասվումԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ վիճակում է Բարեկամություն մետրոն Նիկոլի օրոքԻրանը միջուկային զենքի մասին Թրամփի հայտարարության պահին լրագրողն ուշագնաց է եղել (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերինԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել2025 թվականի ապրիլի վերջին երջանկությունն ու բախտը կմտնեն կենդանակերպի 2 նշանների կյանքԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Մագնիսական փոթորիկները կվերանան 7 տարով. Գիտական կանխատեսումՄեդվեդեւ. Այդ ժամանակ Ռուսաստանն արագ բոլոր հարցերը կլուծի«Հրապարակ». Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ «Ժողովուրդ». Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար«Փաստ». «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ»ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ուկրաինական հարցով միջնորդությունից«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը«Ժողովուրդ». Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top