Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

հայեցի չեք, հայակենտրոն չեք: Թշնամի եք. Տիգրան Վարդանյան

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Տիգրան Վարդանյանը գրում է

Յառմռկի Խչոն, երբ ասում ա, թե 2023-ին զոհ չի տվել Արցախը, հետո էլ լկտիաբար, թե բա մի 10 հոգի է եղել, լկտիաբար ստում ա: Նույնիսկ 2020թ. 44 օրյա պատերազմի ժամանակ Արցախը 16 անգամ ավելի շատ զոհ է տվել, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզ: Երբ ասում է, թե փախել են մարդիկ, պետք է ճիշտը ասել, որ այո եղել են Արցապում ապրողներ, ովքեր կռվի ժամանակ փախել են, բայց գռզոենց փախնողների թվի հետ, որ համեմատենք, ապա անհամեմատ քիչ են Արցախից փախնողներից: Գուցե 100-200 հոգի: 

 

«Հայաստանցի-ղարաբաղցի, Հայաստանի բյուջե փող չի մտել, այլ սաղ գնացել ա Ղարաբաղ, ղարաբաղցիք մեր հաշվին են ապրել, Ղարաբաղը տանք, որ հանգիստ ապրենք» ասողները, ղարաբաղցիների նկատմամբ տարիներ շարունակ ատելություն գեներացնողները հիմա էլ ավելի են լծվել այդ աշխատանքին` թե բա փախել են: 

 

Անբարոյական եք, լկտի եք, հանցագործ: Հայ չեք, հայեցի չեք, հայակենտրոն չեք: Թշնամի եք: 

 

Արցախի համար իրենց կյանքը զոհածները երբեք չէին էլ մտածի, որ Հայաստանում կլինի իշխանություն, որն ավելի շատ կատի արցախահայությանը, քան Ալիևի ամբողջ գերդաստանը:

 

Հենց Արցախն է իրականում եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը, որպես վահան է եղել տարիներ շարունակ: Ու դեռ շատ մեծ հարց է` Արցախն է ավելի շատ բան տվել Հայաստանին, թե՞ հակառակը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ