«Հրապարակ». Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել եւ 10 հազարով ավելի են ստացել, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, սակայն Նիկոլ Փաշինյանը, ասում են, խելքի չի գալիս այդ հարվածից:
Ի դեպ, Գյումրու հետ կապված, թվում էր, իշխանությունը վաբանկ կգնա ու կփորձի իշխանությունը խլել Վարդան Ղուկասյանից, բայց մենք տեղեկացանք, որ իշխանական թիմում կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ «մարդագողությամբ զբաղվելու» եւ ՔՊ-ական ավագանու 3 անդամ իր կողմը տանելով` վերջնականապես փակի Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում