«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները
Մամուլի տեսություն
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ քաղաքական վերլուծաբաններն անոնսավորում էին, որ ապրիլից սկսած առաջիկա ամիսները լինելու են ճակատագրական նիկոլական իշխանության համար, իշխանական վերին օղակներում լրջորեն պլանավորում են իրենց դեմ բողոքի նոր, հնարավոր օջախները վիժեցնելու ծրագիրը:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում ամեն կերպ փորձելու են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները: Այսպիսով՝ մի կողմից իշխանությունը շարունակելու է փորձերը վրանում նստացույց անող արցախցիներին իրենցով անելու եւ պառակտելու ուղղությամբ, մյուս կողմից ընդդիմադիր որեւէ հավաք փորձելու է զսպել «Լույսի բանակ» ՀԿ նախագահ Կարեն Արայանի միջոցով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում