Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանը Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ ՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետ Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի. Հրանտ Բագրատյան 20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը. Աջապահյան ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը շնորհավորեց Վարդան Ղուկասյանին Ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցներին՝ մահափորձի երկրորդ սերիային. Ղուկասյան (Տեսանյութ) ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներին Կուրսկում ուկրաինական վերահսկողության տակ մնաց միայն մեկ գյուղ, որտեղ ռուսները հարձակվում են (Քարտեզ) Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին

Աննա-նիկոլական արշավանքները Հայաստանում

Մշակութային

Մի ամբողջ խորհրդարանական շաբաթ Ազգային ժողովում կարծես բեմադրված էին մոնղոլ-թաթարական արշավանքները, իսկ Լենկ Թեմուրի կերպարը վստահվել էր Նիկոլ Փաշինյանին: Նրա ոգեւորությունը հաշվեհարդարի ու վրեժի մասին այնքան անթաքույց էր, որ սկսեց պարել ԱԺ ամբիոնի մոտ ու պատմել, թե՝ կան երկրներ, որտեղ «մարդկանց պատերի տակ շարում են, գնդակահարում եւ ասում՝ վա՜յ, էս ինչ լավ էր, սիրտս հովացավՆույնիսկ այդ գլուխները վերցրել, պարել են՝ վա՜յ, էս ինչ լավ է, սրա գլուխը կտրեցինք, էսի Չինգիզ խանի ոտքն է, էս էլ բանի պճեղն է, սա էլ տանում եմ, տնից կախեմ»:

Հիմա չի՞ ուզում այդպիսի պետություն դառնանք, թե՞ մանկական տրավմաների հետեւանքով սա մնացել է իր համար անկատար երազանք, թերեւս հոգեբանների քննարկելիքն է: Բայց իր հիշատակած Չինգիզ խանը նրա նմանների համար կարեւոր խորհուրդ ուներ. «Վախենում ես, մի՛ արա, անում ես, մի՛ վախեցիր»: Մինչդեռ Փաշինյանի պաթոլոգիկ վախերն ու ցայտնոտը հուշում է, որ արել ու անում է քայլեր, որից վախենում է, որովհետեւ իր իշխանության վերջի սկիզբը դրված է:

Իսկ ի տարբերություն Նիկոլի Փաշինյանի՝ նրա հետ չզագսավորված «զուգընկեր», աջ ու ձախ բոլորին «կրթող» Աննա Հակոբյանը «դուխով» շարունակում է թափ տալ բիզնեսմեններին: Նրա «Իմ քայլը»-ը հիմնադրամն այս անգամ մայիսի 28-ին է նախատեսել ընթրիք, որին մասնակցության տոմսն արժե մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ, երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ, երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ, չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ: Ու ամենասարսափելին սահմանված գնացուցակը չէ, այլ այն, որ այսքան ավերից ու ուրացումից հետո դեռ կան բիզնեսմեններ, ովքեր «մենակ թե իրենց չկպնեն» սկզբունքային անսկզբունքայնությամբ՝ շարունակում են, ըմբոստանալու փոխարեն, հնազանդվել Աննա-Նիկոլական արշավանքներին:

Ի դեպ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ուշագրավ հարց է բարձրացնում. «Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» քարոզարշավի երեւացող ուղերձն այն է, թե պիտի «սովորենք պարտվել» (դատելով մամուլ հասած արտահոսքերից)։ Հիմա հարց՝ բա Գյումրիում իր թեկնածուի պարտության հետ ՔՊ-ն ինչո՞ւ չի ուզում հաշտվել, համակերպվել։ Թե՞ միայն թուրքերին պարտվելն է նորաձեւ»։

ՀԱՅՈՑ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

Ինչեւէ, վերադառնանք ավելի վտանգավոր հայտարարություններին, որոնք հնչեցին կառավարության աթոռը զավթածի շուրթերից: Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետեւ այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար»:

Այսպիսի հակաարցախյան ելույթ, որը նա հնչեցրեց ԱԺ ամբիոնից, թերեւս Ալիեւն անգամ չէր ձգի այդ մակարդակի: Ի դեպ, Ալիեւի մասին նրա պահանջագրերից եւս մեկը կյանքի է կոչվում: Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի` հստակ շեշտելով, որ դա իր քաղաքական դիրքորոշումն է:

«Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես սա ասում եմ, հետեւաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ եւ դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - ընդգծել է նա:

Իսկ այն, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը հենց Նիկոլ Փաշինյանն է, փաստում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա գնահատմամբ՝ Արցախյան շարժումը հայ ժողովրդի սրբազան պայքարն է ընդդեմ ադրբեջանական նեոֆաշիզմի ու հանուն արցախահայության արժանապատիվ ապրելու իրավունքի։ Ազատ Արցախը՝ Հայաստանի ու Հայկական աշխարհի տարածաշրջանային գործոն դառնալու հիմնական երաշխիքներից մեկն է։

«Իսկ դու ոչ միայն վերացրիր այդ գործոնը,այլ նաեւ Հայաստանը դարձրիր գործիք թուրք-ադրբեջանական շեֆերիդ ձեռքում։ Դու՝ Նիկոլ, մերժելով Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալները, հանդիսանում ես Հայոց Երրորդ հանրապետության գերեզմանափորը», - շեշտում է Շարմազանովը:

1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հիմնարար պետական փաստաթուղթը, որն ամրագրում է իրավական եւ պատմական ժառանգականությունը՝ Հայաստանի առաջին հանրապետության, ինչպես նաեւ ԽՍՀՄ կազմից դուրս գալու փաստի միջեւ, հռչակում է ազգային նպատակների եւ իղձերի վրա հիմնված պետական կառուցվածքը, ընդգծում է, որ Հայաստանը պաշտպանում է Արցախի ժողովրդի ազատության եւ ինքնորոշման իրավունքը, ամրագրում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը: Այսինքն՝ Հռչակագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլ ՀՀ երրորդ հանրապետության հիմքն է, որը ներկայացնում է՝ ինչի համար է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ Եթե վերացնում են ՀՀ երրորդ հանրապետության ծննդականը, այս պետության կադաստրի թուղթն էլ Փաշինյան Նիկոլն այդպես էլ չի գտնում, նշանակում է, որ, պարզապես, այս իշխանությունը պատմության խորխորատներում է ուզում թաղել Երրորդ հանրապետությունը եւ վերջ: Հիմի՞ էլ են լռելու քաղաքական ուժերը, հայաստանյան հանրությունը, Սփյուռքը…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ

Իսկ ինչի՞ համար էր փաշինյանական այս ողջ շոուն խորհրդարանում: Հավանաբար, որպեսզի լուսանցքում մնար գլխավոր հարցը, թե ինչու էին հավաքվել խորհրդարանում: Իսկ խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ի՞նչ պետք է ասեր Փաշինյան Նիկոլն այս մասին, երբ արդեն իսկ կառավարության անդամների ճակատին անգրագետի պիտակ է խփել: Իսկ որ բոլոր ոլորտներում ձախողվել է այս կառավարությունը մտքի տիտան պետք չէ լինել, ուղղակի, տեսնելու համար:

«Դավադրության մեջ մեղադրվողները, հազարամյա հայկական Արցախն ուրացող-հանձնողները, հրահրված ավանտյուրիստական պատերազմում 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհողները, 200 քառ. կմ-ից ավելի տարածք օկուպացիայի հանձնողները, սահմանազատումով ՀՀ (ՀՍՍՀ) տարածքները թշնամուն օտարողները, երկիրը շուրջ 13 մլրդ դոլորի ընդհանուր պարտքի շեմին հասցնողները խոսում են իրենց «ձեռքբերումներից»... Եվ սրանք «Սերժ Սարգսյան են մերժել», ազգային պետություն են մերժել, հաղթանակներ են մերժել, անվտանգություն ու արժանապատվություն են մերժել, ազատամարտի սխրանք են մերժել, հարգանք-պատիվն են մերժել, իրենք իրենց են մերժել... », - արձանագրում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը եւ շեշտում, որ Հայաստանի ներսում առ այսօր հաղթում է արտաքին թշնամին՝ մերժելով նաեւ մեր ժողովրդի ապագան:

Իսկ հայ ժողովրդի ապագա ընդհանրապես ունենալու վերաբերյալ նոր հնարավորություններ են բացվում Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հատկանշական հայտարարությունով՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու մասին: Իսկ որ սա միակ փրկությունն է ստեղծված իրավիճակում, բարձրաձայնել ու բարձրաձայնում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն իր ստեղծման օրից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ ենԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանըԱյսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետԲայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի. Հրանտ Բագրատյան20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը. ԱջապահյանՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը շնորհավորեց Վարդան ՂուկասյանինԻնչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցներին՝ մահափորձի երկրորդ սերիային. Ղուկասյան (Տեսանյութ)ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներինԿուրսկում ուկրաինական վերահսկողության տակ մնաց միայն մեկ գյուղ, որտեղ ռուսները հարձակվում են (Քարտեզ)Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն ԱլեքսանյանինԷդ ի՞նչ hարձակnւմ էր վրես, Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել. Վարդան ՂուկասյանԸնտրեք ձուն և իմացեք, թե ճակատագիրը ինչ նվեր է պատրաստել ձեզ համարՏիգրան Ավինյանի հոր անունո՞վ են սակուրայի տնկիները ներկրվել Հայաստան. քաղաքապետը չցանկացավ մեկնաբանել2025 թվականի ապրիլի վերջին երջանկությունն ու բախտը կմտնեն կենդանակերպի 2 նշանների կյանքՎարդան Ղուկասյանի երդման արարողությանը ներկա են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներըԻ՞նչ ծաղիկներ են խորհրդանշական լինելու Զատիկի սեղանինՄանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը՝ երդմնակալությանը մասնակցելու մասինՄենք ջրի սղություն ունեցող երկիր ենք. ԷրդողանՈՒՂԻՂ. Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունըՊՆ-ն հայտարարություն է տարածելԱստղագուշակ ապրիլի 19-ի համար․ Կարիճներին՝ ուժեղ ինտուիցիա, Այծեղջյուրներին՝ պարտավորություններՌուբլին սրընթաց աճում է. Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ին«Քաղցր թույն»՝ դպրոցում. ինչո՞ւ են խուզարկել թիվ 19 դպրոցի աշակերտներինԿենդանակերպի այս նշաններին ապրիլի 19-ից փողի գետ է սպասվումԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ վիճակում է Բարեկամություն մետրոն Նիկոլի օրոքԻրանը միջուկային զենքի մասին Թրամփի հայտարարության պահին լրագրողն ուշագնաց է եղել (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերինԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել2025 թվականի ապրիլի վերջին երջանկությունն ու բախտը կմտնեն կենդանակերպի 2 նշանների կյանքԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Մագնիսական փոթորիկները կվերանան 7 տարով. Գիտական կանխատեսումՄեդվեդեւ. Այդ ժամանակ Ռուսաստանն արագ բոլոր հարցերը կլուծի«Հրապարակ». Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ «Ժողովուրդ». Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար«Փաստ». «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ»ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ուկրաինական հարցով միջնորդությունից«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը«Ժողովուրդ». Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին«Փաստ». Ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններինՓաշինյանը Կիրանցում ծանոթացել է սահմանազատումից հետո ստեղծված ենթակառուցվածքներին«Հրապարակ». ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել«Ժողովուրդ». «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր«Փաստ». Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստըԿրասնոդարի զորամասից 100 զինվոր փորձել է փախչել (Տեսանյութ)Կոնստանտինովկայի ուղղությամբ ռուսները գրավել են Սուխա Բալկան. Ուկրաինական ռազմական աղբյուր (Քարտեզ)Թրամփ. ԱՄՆ-ն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Ուկրաինային ՀՀ վարչապետը մեծ հարգանք է վայելում նախագահ Էրդողանի ապարատում․ Ստամբուլահայ խմբագիրը մանրամասներ է ներկայացնումՍոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից զրկելը ճանաչվել է անվավեր. տեսանյութ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top