Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello Sport

Սպորտ

 

Իտալական հեղինակավոր Gazzetta dello Sport-ը գովասանքի խոսքեր է հղել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին բարձր գնահատելով նրա խաղը  Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղում.

«Խաղը լուրջ փորձություն էր «Ինտերի» կիսապաշտպանության համար։ Մյունխենյան ակումբը մեկնարկեց Լեոն Գորեցկայի և Յոզուա Կիմիխի ֆիզիկապես հզոր զույգով, իսկ եզրային պաշտպանները հաճախ միանում էին հարձակմանը։ Այդ ճնշման պայմաններում Մխիթարյանը ոչ միայն դիմացավ մրցակցի ուժեղ կոլեկտիվին, այլև պահպանեց թիմի կառուցվածքային ամբողջականությունը։

Գնդակով գործելով՝ նա ցուցադրեց իր բնորոշ տեխնիկական վարպետությունը՝ հատկապես ակտիվ լինելով ձախ եզրում։ Նրա էներգիան և փորձը դարձան թիմի հավասարակշռության պահպանման բանալիներից մեկը։

Չնայած տարիքին՝ Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ շարունակում է հանդես գալ ամենաբարձր մակարդակով՝ մնալով կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ