ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, ապրիլի 17-ը անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, ծնունդով Աբովյանից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ծննդյան օրն է, 29-րդ տարեդարձն է նշում։ Նա վերջերս հանդես է գալիս նաև պրոֆեսիոնալ ռինգում ։Այս տարվա հունվարին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ֊ում կայացած «IBA - ի չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ իր առաջին մենամարտում նա 6 ռաունդ տևած պայքարում հաղթեց նիգերացի Օսթին Նամդիին։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել օրվա հոբելյարի հետ։ - Շնորհավորում ենք, Նարեկ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում նորանոր հաղթանակներ։
֊ Շատ շնորհակալ եմ ։Իմ ցանկությունն է, որ ամենակարևորը մեր երկրում մշտական խաղաղություն լինի։
- Նարեկ, տեղյակ եմ, որ այս օրերին Երևանի «Միկա» մարզական համալիրում ընթանում է «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը։
- Այո, մրցաշարը մեկնարկել է ապրիլի 15-ից, կտևի մինչև ապրիլի 19-ը։ Այսօր, ծննդյանս օրը, ես էլ պիտի ունենայի մենամարտ։ Սակայն մրցակիցս, Ալբանիայի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել ու չի ժամանել Հայաստան, այդպես հաղթանակը ինձ շնորհվեց։ Իսկ հաջորդ մենամարտս կկայանա վաղը, մրցակիցս մեր հայազգի մարզիկներից է լինելու։
-Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



