Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Հասարակություն

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն կազմի Ռուսաստանի հետ: Այս հայտարարության  մեկնաբանության խնդրանքով դիմեցինք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման  համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին:

-  Նախ շնորավորում եմ պարոն Ղուկասյանին  այդ հաղթանակի կապակցությամբ եւ իր Գյումրու քաղաքապետ  ընտրվելը համարում եմ ամբողջ  ընդդիմության հաղթանակը: Մեզ համար նաեւ ուրախալի է, որ  Վարդան Ղուկասյանը առաջադրվել է Կոմունիստական կուսակցությունից, որը մեր Շարժման գործընկեր կուսակցությունն է: Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ապա Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության լիիրավ անդամ դարձնելը մեր Շարժման  պաշտոնապես հայտարարված  ծրագիրն է եւ մենք ուրախ ենք, որ այդ գաղափարը ավելի ու ավելի է տարածվում մեր հասարակության  մեջ եւ  Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է դրան: Մենք հույս ունենք, որ Գյումրին  իր նորընտիր քաղաքապետի առաջնորդությամբ  կդառնա այն կենտրոններից մեկը, որտեղից  Հայաստանը Միութենական պետության մեջ անդամակցելու գաղափարը  իր հաղթական արշավը կունենա ամբողջ Հայաստանով մեկ: Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներս  կձեւավորվի ակտիվ համագործակցություն մեր Շարժման եւ Գյումրու քաղաքապետի ու ավագանու միջեւ եւ մենք կանցկացնենք Գյումրիում Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնֆերանսներ, կլոր սեղաններ եւ այլ միջոցառումներ: Եկել է ժամանակը, որ մեր ժողովրդի  հայրենասեր, առաջադեմ եւ գիտակից հատվածը ստանձնի պատասխանատվություն եւ իր ձեռքը վերցնի  մեր երկրի  ապագան կառուցելու կարեւորագույն  գործընթացը: Եվ կարծես թե այդ գործընթացը կարող է մեկնարկել Գյումրիից, ինչը նաեւ պատմականորեն  հիմնավորված է:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ