Երկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է նախավերջին հզորության մակարդակին
Հասարակություն
Երկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է իր հզորության նախավերջին մակարդակին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները։
Ներկայումս Երկրի մագնիսական դաշտի խախտման աստիճանը հինգ բալանոց սանդղակով բարձրացել է մինչև G4 մակարդակ՝ «շատ ուժեղ»։
Սա կարող է հանգեցնել ռադիոհաղորդակցության զգալի խափանումների և արբանյակային ու ռադիոհաճախականության խափանումների:
Բևեռափայլը կարելի է դիտել նույնիսկ արևադարձային լայնություններում: