Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

Ինձագին` «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին

Սպորտ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո (2:2), ինչը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ (առաջին խաղում՝ 2:1).

«Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ ինտենսիվ խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում, բայց մենք նրանց հարվածներն անպատասխան չթողեցինք։

Սա վարձատրություն է մեր կատարած քրտնաջան աշխատանքի համար։ Մենք խաղում էինք հիանալի թիմի դեմ։ Տղաները շատ բան զոհաբերեցին այս խաղում։ Շնորհավորում եմ նրանց՝ խաղադաշտում կատարածի համար», – Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Բարսելոնան»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ